Մեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների վերականգնման առաքելությունը
Մատենադարանի պատվիրակությունը, տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, Լիբանանի Հանրապետությունում է: Պատվիրակության կազմում են Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանը, Վերականգնման բաժնի ավագ վերականգնողներ Սուսաննա Բաղդասարյանը և Չինար Մկրտչյանը:
Այցի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Նորին Սրբությունը ողջունել է պատվիրակությանը՝ իր գոհունակությունն ու օրհնությունը հայտնելով Մատենադարանում իրականացվող աշխատանքների և բարեփոխումների կապակցությամբ։ Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Մատենադարանի նախաձեռնած առաքելության կարևորությունը և, ի նշան երախտագիտության, պատվիրակությանը նվիրել Բարձրաբերդի Ավետարանի նմանահանության եզակի օրինակներից մեկը։
Հանդիպման ընթացքում Արամ Ա Կաթողիկոսին է փոխանցվել նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հավաքածուից Մատենադարանում վերականգնված ձեռագիր հմայիլը։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Կաթողիկոսությանն էր վերադարձվել Մատենադարանում վերականգնված 10-րդ դարի Սասանցի Ավետարանը։
Մատենադարանի վերականգնողների մշտադիտարկման աշխատանքների առաջին փուլը (ձեռագրերի ֆիզիկական վնասվածքներ, սնկաբանական ախտահարվածություն և այլն) կտևի մինչև հոկտեմբերի 25-ը:


















































Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ Թուրքիայի պատվիրակությունը լքել է քննարկումների դահլիճը
Մատենադարանում կանցկացվի «Հմայությունն ու ձեռագրերը» հմայիլներին և հմայագործության ավանդույթներին նվիրված 18-րդ միջազգային գիտաժողովը
Լույս է տեսել Մխիթար Հերացու «Ջերմանց Մխիթարութիւն» երկի քննարական բնագիրը և այդի հայերեն թարգմանությունը
«Պատրաստ եմ նաև միայնակ մեկնել»․ Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու՝ հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am