Մատենադարանում կանցկացվի «Հմայությունն ու ձեռագրերը» հմայիլներին և հմայագործության ավանդույթներին նվիրված 18-րդ միջազգային գիտաժողովը
Հոկտեմբերի 14–17-ը Մատենադարանում կանցկացվի «Հմայությունն ու ձեռագրերը» հմայիլներին և հմայագործության ավանդույթներին նվիրված 18-րդ միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Ժողովրդական պատումների հետազոտության միջազգային կազմակերպության (ISFNR) «Հմայիլներ, հմայագործներ և հմայագործություն» (Charms, Charmers and Charming) հանձնաժողովի համագործակցությամբ։
Գիտաժողովը համախմբում է ձեռագիր և տպագիր հմայիլների, ժողովրդական հավատալիքների ու հմայագործության ավանդույթների ուսումնասիրությամբ զբաղվող շուրջ 30 մասնագետների 12 երկրից:
Գիտական քննարկումների առանցքում կլինեն ժապավինաձև հմայիլները, աղոթքները և դրանց կիրառման եղանակները՝ առանց աշխարհագրական կամ ժամանակագրական սահմանափակումների։
Սիրով հրավիրում ենք ներկա լինելու գիտաժողովի պաշտոնական բացման արարողությանը, որը տեղի կունենա հոկտենբերի 14-ին՝ ժամը 10.00-ին, Մատենադարանի թանգարանի կրթամշակութային սրահում, ինչպես նաև նույն օրը՝ ժամը 17:30-ին կայանալիք «Եվ մի տանի զմեզ... Պաշտպանության խորհրդավոր գրերը» խորագրով ցուցադրության բացման արարողությանը:
Առաջին անգամ կցուցադրվի Մատենադարանում պահվող ձեռագիր ժապավինաձև հմայիլների հավաքածուն:


















































Լույս է տեսել Մխիթար Հերացու «Ջերմանց Մխիթարութիւն» երկի քննարական բնագիրը և այդի հայերեն թարգմանությունը
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
«Երևի Ադրբեջանում մտածում են էս կտցրուկն գնացել ա, սաղ Հայաստանը թպրտում ա վախից». Սասուն Միքայելյան