Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից
Այսօր խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գործող «Լեվազ» շինանյութի խանութում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատներից, կրակի տարածման դեմ պայքարել են շինանյութի խանութի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները կանխել են կրակի տարածումը, այս պահին էլ կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ և իրականացվում է հրդեհի թաքնված օջախների հայտնաբերում։
Այս պահին ժամանած ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզում են՝ արդյոք հրդեհի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, ինչպես նաև դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակը բռնկվել է շինանյութի խանութի բակային հատվածում եղած պահեստում, այրվել են մոտ 150 հատ ստեկլովատ, 5 մ/խ տախտակ, 1000 հատ պենոպլաստ, 800 հատ պենոպլեքս։


















































Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը արդեն 2 ժամ է՝ մարել չի հաջողվում (տեսանյութ)
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
«Երևի Ադրբեջանում մտածում են էս կտցրուկն գնացել ա, սաղ Հայաստանը թպրտում ա վախից». Սասուն Միքայելյան