Հայաստանի Արդարադատության նախարարն ու Վրաստանի դատական փորձաքննությունների բյուրոյի ղեկավարը քննարկել են համատեղ նախաձեռնությունները
Հայաստանի Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Վրաստանի «Լևան Սամխարաուլիի անվան ազգային դատական փորձաքննությունների բյուրո»-ի ղեկավար Գիորգի Մուրվանիձեին։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:
Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ փորձաքննությունների ոլորտի հետագա կարգավորման կապակցությամբ:
Գիորգի Մուրվանիձեն կարևորվել է փորձագետների մասնագիտական կարողությունների զարգացումը՝ առաջարկելով կազմակերպել փոխադարձ վերապատրաստումներ, մասնագիտական այցեր, սեմինարներ և գործնական դասընթացներ։
Քննարկվել են հետագա համագործակցության առաջնահերթ ուղղությունները և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով ձևավորել երկու երկրների փորձագիտական հաստատությունների միջև շարունակական և արդյունավետ համագործակցություն։


















































Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր
Թուրքիայի նոր երկաթուղին պետք է ամրապնդի տրանսպորտային կապերը «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում. Ուրալօղլու
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
«Երևի Ադրբեջանում մտածում են էս կտցրուկն գնացել ա, սաղ Հայաստանը թպրտում ա վախից». Սասուն Միքայելյան