Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ հետախուզական տվյալների փոխանակումը շարունակվում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Դուք հարցնում եք՝ արդյոք մենք հետախուզական տվյալներ ստանում ենք ամերիկյան կողմից։ Այո, մենք շարունակում ենք այդ համագործակցությունը։ Ճիշտ է, անցած գիշեր տեղի ունեցած հարձակման ժամանակ օդային տագնապի ազդանշանը հնչեցվել է ուշացումով։ Սակայն դա պայմանավորված էր ռուսական կողմի կիրառած սպառազինության հատուկ տեսակով», - հոկտեմբերի 13-ին Վարշավայի անվտանգության ֆորումի ժամանակ»,- ասել է Սիբիհան։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևի ուղղությամբ ռուսական բալիստիկ հրթիռների արձակումից առաջ Ուկրաինան նախազգուշացում չի ստացել գործընկերներից։ Նա, սակայն, չէր հստակեցրել, թե կոնկրետ որ գործընկերների մասին է խոսքը։
Ավելի վաղ Financial Times պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ անցյալ շաբաթ ԱՄՆ ներկայացուցիչները սպառնացել են դադարեցնել հետախուզական տվյալների փոխանակումը Կիևի հետ՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածների պատճառով։


















































Թրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից և Starlink-ից
Ուկրաինան հայտարարել է, որ առաջին անգամ սեփական բալիստիկ հրթիռով հարվածել է Ռուսաստանին
Ժամանակն է, որ Ուկրաինան նոր նախագահ ունենա․ Թրամփ
Ուկրաինան առաջիկա օրերին F-16-երի համար նախատեսված զինամթերք կստանա․ Զելենսկի
Թրամփի նախաձեռնությամբ Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ժամանակի մեծ մասը նվիրված է եղել ուկրաինական հարցի կարգավորմանը․ Պեսկով
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
«Երևի Ադրբեջանում մտածում են էս կտցրուկն գնացել ա, սաղ Հայաստանը թպրտում ա վախից». Սասուն Միքայելյան