Ժամանակն է, որ Ուկրաինան նոր նախագահ ունենա․ Թրամփ
Ժամանակն է, որ Ուկրաինան նոր նախագահ ունենա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան մոտ լրագրողների հետ զրույցում։ Նա մեղադրել է Վլադիմիր Զելենսկուն այն բանում, որ նա չի ցանկանում Ռուսաստանի հետ հակամարտության ավարտի շուրջ համաձայնության գալ։
ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ Ուկրաինայի նախագահը բազմիցս հնարավորություն է ունեցել համաձայնագիր կնքելու, սակայն չի օգտվել դրանից։
«Ինչ-ինչ պատճառներով Զելենսկին երբեք գործարքներ չի կնքում։ Նա բազմաթիվ հնարավորություններ է ունեցել, բայց ուզում է խնդիրներ ստեղծել ամբողջ աշխարհի համար», — հայտարարել է Թրամփը։
Որպես օրինակ՝ ԱՄՆ նախագահը հիշատակել է նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները, որոնք, նրա խոսքով, խնդիրներ են ստեղծում այդ թվում նաև ամերիկացի ֆերմերների համար։
Թրամփն առաջարկել է Ուկրաինային գտնել նոր ղեկավար, որը կկարողանա հասնել համաձայնության։
«Ես խորհուրդ եմ տալիս Ուկրաինային գտնել նոր առաջնորդ, որը կկարողանա համաձայնագիր կնքել», — ընդգծել է նա։


















































Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Ադրբեջանցուն վնասազերծած Շաքիի բնակչուհուն հանձնվել է «Մայր հերոսուհի» շքանշան
Ի՞նչ է անհրաժեշտ ժանտախտի դեպքերը Հայաստանում կանխարգելելու համար.փորձագետAysor.am
Հայաստանը ԹՐԻՓՓ-ի հետ կապ չունի․ Hraparak.am
Այս պահին իշխանության գլխավոր խնդիրն այդ ահաբեկչին Ադրբեջանին ողջ և առողջ վերադարձնելն է. Էդգար Ղազա...
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ