Մանկությանս երազանքն էր խաղալ Անգլիայում․ Մխիթարյանը՝ Պրեմիեր լիգա տեղափոխության և ապագայի ծրագրերի մասին
Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված լայնածավալ հարցազրույցում անդրադարձել է մանկության հուշերին, հոր՝ Համլետ Մխիթարյանի թողած ազդեցությանը, անգլիական ակումբներ տեղափոխություններին, Ժոզե Մոուրինյուի հետ աշխատանքի բարդություններին և այլ հետաքրքրաշարժ դրվագների։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Խոսելով մանկության երազանքի՝ Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես գալու և պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուի հետ ունեցած աշխատանքային բարդությունների մասին՝ հայ ֆուտբոլիստը նշել է. «Մանկությանս երազանքն է եղել խաղալ Անգլիայում՝ «Արսենալում»։ «Բորուսիայից» հեռանալիս արդեն առաջարկ ունեի հենց «Արսենալից», որն ինչ-ինչ պատճառներով չիրականացավ։ Այդ պատճառները մինչ այսօր լիովին չգիտեմ։ Ամեն բան պատրաստ էր, գործակալս զբաղվում էր այդ հարցերով, սակայն եկավ մի պահ, երբ ասացին, որ մտափոխվել են և ֆիքսվել են այլ խաղացողի վրա։ Բայց հենց հաջորդ օրը «Մանչեսթեր Յունայթեդի» տարբերակն ի հայտ եկավ։ Հնարավոր է՝ սխալ ժամանակահատվածում էի հայտնվել անգլիական այդ գրանդներում («Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ»), հնարավոր է՝ չգիտեի, թե ինչպես է պետք աշխատել Ժոզե Մոուրինյուի հետ։ Բայց դժվարությունների ֆոնին երեք տիտղոս նվաճեցի այնտեղ, դրանք բացեցին աչքերս և տղամարդ դարձրին ինձ ֆուտբոլային աշխարհում։ Մոուրինյուի հետ տարաձայնություններն ինձ ավելի ուժեղ են դարձրել»։
Անդրադառնալով կարիերան ավարտելու ծրագրերին և թիմում ներկայիս կարգավիճակին՝ խաղացողը հավելել է․ «Ոչինչ չեմ կարող խոստանալ, քանի որ այնպիսի տարիքում եմ, որ չեմ կարող երկարաժամկետ ծրագրեր դնել իմ առջև։ Փորձում եմ մտածել վաղվա օրվա մասին, քանի որ բարդ է վերականգնվելը, նոր նպատակներ դնելն ու մարզվելն այնպես, ինչպես մարզվում են երիտասարդ թիմակիցներս։ Չգիտեմ՝ դեռ որքան ժամանակ ֆուտբոլ կխաղամ, բայց ևս մեկ անգամ բացառում եմ, որ կտեղափոխվեմ Սաուդյան Արաբիա, Հայաստան կամ MLS, քանի որ գումարը երբեք ինձ համար առաջնային նպատակ չի եղել։ Խաղացել եմ ֆուտբոլ ամբիցիաներիս, նպատակներիս և մանկուց ունեցած երազանքներիս համար։ Զղջալու ոչինչ չունեմ, իհարկե, ցավալի է, որ չկարողացանք Չեմպիոնների լիգայի եզրափակիչներից մեկը հաղթանակով ավարտել։ Հիմա, լինելով թիմի ամենատարեց ֆուտբոլիստը, բոլորի հետ էլ լավ հարաբերություններ ունեմ։ Փորձում եմ լինել այն կապող օղակը, որը կկարողանա թիմում ստեղծել լավ մթնոլորտ։ Միայն միասնության հաշվին կարող ենք արդյունքի հասնել»։
Հիշեցնենք, որ Հիշեցնենք, որ 37-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը միլանյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։


















































Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Ադրբեջանցուն վնասազերծած Շաքիի բնակչուհուն հանձնվել է «Մայր հերոսուհի» շքանշան
Ի՞նչ է անհրաժեշտ ժանտախտի դեպքերը Հայաստանում կանխարգելելու համար.փորձագետAysor.am
Հայաստանը ԹՐԻՓՓ-ի հետ կապ չունի․ Hraparak.am
Այս պահին իշխանության գլխավոր խնդիրն այդ ահաբեկչին Ադրբեջանին ողջ և առողջ վերադարձնելն է. Էդգար Ղազա...
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ