Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Սպորտային մարմնամարզության ԱՄՆ կանանց հավաքականի նախկին մարզիչ և ԽՍՀՄ հավաքականի անդամ Արթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ամերիկյան օլիմպիական և պարալիմպիկ սպորտի համակարգում գործելու իրավունքից՝ բռնության և սեռական ոտնձգությունների պատճառով։ Այս մասին Hraparak.am-փոխանցմամբ հայտնում է Անվտանգ սպորտի ամերիկյան կենտրոնը (SafeSport)։
Որոշումն ընդունվել է հոկտեմբերի 7-ին։ Կազմակերպության կարգապահական բազայում որպես պատժամիջոցի հիմք նշված են ֆիզիկական և էմոցիոնալ բռնությունը, սեռական ոտնձգությունները և սեռական բնույթի խախտումները։ Հակոբյանը ներառվել է նաև USA Gymnastics-ի կայքում հրապարակված կազմակերպությանն անդամակցելու իրավունքից զրկված անձանց ցուցակում։
The Washington Post-ի հետաքննության մեջ, որը հրապարակվել էր 2024 թվականի հուլիսին, տասը նախկին մարմնամարզուհիներ հայտարարել էին, որ Հակոբյանը ֆիզիկական բռնություն է կիրառել իրենց կամ այլ սաների նկատմամբ, երբ նրանք երեխա են եղել։ Ինը պատմել են, որ մարզիչը զայրույթի պահին պատանի մարզուհիներին գետնին է շպրտել, երբեմն այնպիսի ուժով, որ կապտուկներ են մնացել։
Նշենք, որ Հակոբյանը հանդես է եկել ԽՍՀՄ հավաքականի կազմում և աշխարհի եռակի չեմպիոն է՝ 1979 և 1981 թվականներին թիմային առաջնությունում, ինչպես նաև 1983 թվականին՝ հենացատկում։


















































Մահացել է Բենոն Սևանը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալը և հայկական մշակութային ժառանգության պաշտպանը
Հայաստանի Մ-19 հավաքականն ընկերական 2-րդ խաղում պարտվեց Էստոնիայի ընտրանուն
Հնարավոր չէ ամբողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա. Ալիև
Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով
ԱԳՆ նախկին շենքում հյուրանոց, բնակելի և գրասենյակային տարածքներ կլինեն․ հայեցակարգը հաստատվել է (լուսանկարներ)
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Ադրբեջանցուն վնասազերծած Շաքիի բնակչուհուն հանձնվել է «Մայր հերոսուհի» շքանշան
Ի՞նչ է անհրաժեշտ ժանտախտի դեպքերը Հայաստանում կանխարգելելու համար.փորձագետAysor.am
Հայաստանը ԹՐԻՓՓ-ի հետ կապ չունի․ Hraparak.am
Այս պահին իշխանության գլխավոր խնդիրն այդ ահաբեկչին Ադրբեջանին ողջ և առողջ վերադարձնելն է. Էդգար Ղազա...
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ