44 տարեկանում ավելի խորն եմ գնահատում ներկան և երախտագիտությամբ նայում անցած ճանապարհին. Արամեն նշում է տարեդարձը
Երգիչ Արամեն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, նշում է ծննդյան տարեդարձը։ Երգիչը 44-ամյակի առիթով ինստագրամյան իր էջում հրապարակում է արել՝ խոսելով կյանքի տարիների ընթացքում վերաիմաստավորած արժեքների, ընտանիքի, սիրելի աշխատանքի և հայրենիքի մասին։
Արամեն նաև տեսանյութ է հրապարակել, որում նրա երեխաները անակնկալ շնորհավորում են հայրիկին ծննդյան օրվա առիթով։
Երգիչը նշել է, որ տարիների ընթացքում ավելի խորն է գիտակցում՝ իրական երջանկությունը ոչ թե ձեռքբերումների, այլ կյանքին իմաստ հաղորդող մարդկանց ու զգացմունքների մեջ է։
«Ամենակարևորը մեր կողքին գտնվող մարդիկ են։ Ընտանիքս, հարազատներս, նրանք, ովքեր անկեղծ սիրում են, աջակցում և մնում են կողքիս՝ անկախ ամեն ինչից»,- գրել է երգիչը։
Նա կարևորել է նաև սիրելի աշխատանքն ու հանդիսատեսի սերը՝ ընդգծելով, որ երկրպագուների աջակցությունն իրեն ուժ է տալիս շարունակելու առաջ շարժվել։ Արամեն առանձնահատուկ տեղ է հատկացրել նաև Հայաստանին՝ այն անվանելով իր տունը, որտեղ զգում է իր արմատները։
Երգիչը խոստովանել է, որ այսօր ավելի շատ է գնահատում ոչ թե ունեցածը, այլ իր կողքին գտնվող մարդկանց, ոչ թե բարձրաձայն խոսքերը, այլ անկեղծ զգացմունքները։
«Ես շնորհակալ եմ կյանքին իմ անցած ճանապարհի, ինձ պարգևած մարդկանց, սիրելի գործով զբաղվելու հնարավորության և այն սիրո համար, որ զգում եմ ամեն օր»,- գրել է Արամեն։
Հրապարակման ավարտին երգիչը նշել է, որ 44 տարեկանում ավելի խորն է գնահատում ներկան և երախտագիտությամբ նայում անցած ճանապարհին։


















































Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Ադրբեջանցուն վնասազերծած Շաքիի բնակչուհուն հանձնվել է «Մայր հերոսուհի» շքանշան
Ի՞նչ է անհրաժեշտ ժանտախտի դեպքերը Հայաստանում կանխարգելելու համար.փորձագետAysor.am
Հայաստանը ԹՐԻՓՓ-ի հետ կապ չունի․ Hraparak.am
Այս պահին իշխանության գլխավոր խնդիրն այդ ահաբեկչին Ադրբեջանին ողջ և առողջ վերադարձնելն է. Էդգար Ղազա...
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ