Միշտ մտածում եմ, որ եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված լայնածավալ հարցազրույցում անդրադարձել է մանկության հուշերին, հոր՝ Համլետ Մխիթարյանի թողած ազդեցությանը, անգլիական ակումբներ տեղափոխություններին, Ժոզե Մոուրինյուի հետ աշխատանքի բարդություններին և այլ հետաքրքրաշարժ դրվագների։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Խոսելով մանկության հուշերի, հոր թողած ազդեցության ու ընտանեկան պատմությունների մասին՝ հայ ֆուտբոլիստը նշել է.
«Հայրիկիս գործը շարունակելու պատասխանատվություն զգում էի, սակայն ընտանիքիս անդամների կողմից որևէ ճնշում չի եղել ինձ վրա։ Ոչ ոք ինձ չի ասել, որ պարտավոր եմ ֆուտբոլիստ դառնալ. ասում էին՝ ապրես, որ նրա գործը շարունակում ես, բայց երբեք այնպիսի զգացողություն չի եղել, որ պարտավոր եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ։ Միշտ երազել եմ, ցանկությունս եղել է հենց ֆուտբոլ խաղալ, որովհետև ես սիրել եմ ֆուտբոլ խաղը. ոչ թե սպորտաձևը, այլ հենց խաղը։ Միշտ հաճելի էր տեսնել հորս մասնակցությամբ տեսանյութերը մարզադաշտում խաղալիս կամ մարզվելիս, քանի որ իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են եղել նրա հետ։ Տանը միշտ փորձում էի տեսաերիզներով դիտել նրա մարզումներն ու հանդիպումները, և տեսնելով այն, ինչ երբեք չէի տեսել, յուրահատուկ զգացողություններ էին առաջանում։
Հորս հետ կապված դրվագները մինչ օրս հիշում եմ և մի քանի ամիս առաջ հրատարակած գրքումս ևս շատ եմ պատմում նրա մասին։ Շատ կուզեի նրա հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, ավելի շատ բաներ սովորել, խորհուրդներ լսել։ Ցավոք, չստացվեց, ու միշտ մտածում եմ, որ եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է, որ ես ֆուտբոլիստ չդառնայի։ Այսինքն՝ հնարավոր է՝ Ֆրանսիայից չվերադառնայինք, ֆուտբոլով չզբաղվեի և չունենայի այդ կիրքն ու մեծ ցանկությունը ֆուտբոլիստ դառնալու»։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն իր ինքնակենսագրական գիրքը՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում», հրատարակել է 2025 թվականի հոկտեմբերին (իսկ հայերեն թարգմանությունը լույս է տեսել 2026 թվականի փետրվարին։


















































Հետաքրքիր է՝ Սյունիքում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն ի՞նչ գնահատական ունի Շաքիի դեպքի վերաբերյալ․ Յոլյան
Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ անձնագիր և զինվորական գրքույկ․ ՀՖՖ
ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը վարկանիշում նահանջ է գրանցել
935 մլն դոլար՝ տասը աստղի համար. ֆուտբոլային աշխարհի գլխավոր հարուստների նոր ցուցակը
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Ադրբեջանցուն վնասազերծած Շաքիի բնակչուհուն հանձնվել է «Մայր հերոսուհի» շքանշան
Ի՞նչ է անհրաժեշտ ժանտախտի դեպքերը Հայաստանում կանխարգելելու համար.փորձագետAysor.am
Հայաստանը ԹՐԻՓՓ-ի հետ կապ չունի․ Hraparak.am
Այս պահին իշխանության գլխավոր խնդիրն այդ ահաբեկչին Ադրբեջանին ողջ և առողջ վերադարձնելն է. Էդգար Ղազա...
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ