Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն Առաջին ալիքի եթերում հայտարարել է, որ աշխարհի երկրների՝ դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել, քանի որ ավելի ու ավելի շատ պետություններ են այն համարում անվստահելի արժույթ։
«Փաստացի, այն մարդիկ, որոնք որոշում են կայացրել փոխադարձ հաշվարկների համակարգն ու ամերիկյան դոլարը զենքի վերածելու մասին, լրջորեն սխալվել են հաշվարկներում։ Նրանք չէին մտածում, թե դա ինչպես կարող է զարգանալ ապագայում։ Այսօր մենք տեսնում ենք, որ երկրներն աստիճանաբար հրաժարվում են դոլարից՝ այն, ցավոք կամ բարեբախտաբար, համարելով անվստահելի արժույթ։ Ամբողջ աշխարհում այլընտրանքներ են ստեղծվում։ Սա գործընթաց է, որն այլևս հնարավոր չէ կանգնեցնել», — նշել է նա։
Եթերում Օվերչուկն անդրադարձել է նաև «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացման աշխատանքներին։
«Այստեղ բեռնափոխադրումները կատարվում են մեզ բարեկամ երկրների տարածքով։ Դա անվտանգ է։ Եվ այս տեսանկյունից «Հյուսիս–Հարավ»-ը նույնպես գրավիչ կլինի», — հավելել է Ռուսաստանի փոխվարչապետը։


















































Մհեր Գրիգորյանը և Ռոլանդ Փրայսը մտքեր են փոխանակել վարկային և դրամաշնորհային ծրագրերի կատարողականի շուրջ, որոնց ընդհանուր արժեքը շուրջ 818 մլն դոլար է
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Ադրբեջանցուն վնասազերծած Շաքիի բնակչուհուն հանձնվել է «Մայր հերոսուհի» շքանշան
Ի՞նչ է անհրաժեշտ ժանտախտի դեպքերը Հայաստանում կանխարգելելու համար.փորձագետAysor.am
Հայաստանը ԹՐԻՓՓ-ի հետ կապ չունի․ Hraparak.am
Այս պահին իշխանության գլխավոր խնդիրն այդ ահաբեկչին Ադրբեջանին ողջ և առողջ վերադարձնելն է. Էդգար Ղազա...
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ