20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը
Սեպտեմբերի 15-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ 20-ամյա կինը Արմավիրի մարզից անհայտ մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Երևան, սակայն նշված ավտոմեքենայի վարորդը ճանապարհին անբարո առաջարկներ է արել և «ձեռք է գցել»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 20-ամյա կինը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Արմավիրի մարզից նստելով անհայտ մակնիշի և համարանիշի տաքսի ավտոմեքենա՝ ուղևորվել է Երևան։ Այնուհետև, հասնելով Մաշտոցի պողոտա, վարորդը նրա նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ, որից հետո «Ֆրանսիայի» հրապարակում կայանել է, և ինքը իջել է ավտոմեքենայից։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված տաքսի ավտոմեքենայի վարորդը Երևանի բնակիչ 65-ամյա Աշոտ Հ․-ն է, ով ձերբակալվել է։
Դեպքի փաստով Երևան քաղաքի քրեական վարչությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք ձերբակալվածի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում։


















































Ակտիվացնելով էլեկտրոնային ծանուցումը՝ վարորդները կարող են օգտվել 20 տոկոս բոնուսային նվազեցումից. ՆԳՆ-ն հիշեցնում
Գեղարքունիքում աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի․ ՔԿ
Կրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի. ՄԻՊ-ն արձագանքել է միջադեպին
Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Գեղարքունիքում ուսուցչուհին ֆիզիկական բռնության է ենթարկել 2-րդ դասարանի աշակերտուհուն
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Ադրբեջանցուն վնասազերծած Շաքիի բնակչուհուն հանձնվել է «Մայր հերոսուհի» շքանշան
Ի՞նչ է անհրաժեշտ ժանտախտի դեպքերը Հայաստանում կանխարգելելու համար.փորձագետAysor.am
Հայաստանը ԹՐԻՓՓ-ի հետ կապ չունի․ Hraparak.am
Այս պահին իշխանության գլխավոր խնդիրն այդ ահաբեկչին Ադրբեջանին ողջ և առողջ վերադարձնելն է. Էդգար Ղազա...
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ