Լույս է տեսել Մխիթար Հերացու «Ջերմանց Մխիթարութիւն» երկի քննարական բնագիրը և այդի հայերեն թարգմանությունը
Մատենադարանի հրատարակչությունը, աջակցությամբ Թովմասյան հիմնադրամի, լույս է ընծայել 12-րդ դարի հայ բժիշկ, բնագետ Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարութիւն» երկի քննական բնագիրը և արդի հայերեն թարգմանությունը։ Այս մասին տեղեկանում ենք Matenadaran.am-ից։
Բնագիրը կազմել, թարգմանել, ծանոթագրել ու ներածությունը հեղինակել է Մատենադարանի գիտաշխատող Կարինե Մոսիկյանը։
«Ջերմանց մխիթարութիւն»-ը համարվում է հայերեն մեզ հասած առաջին ինքնատիպ բժշկագիտական ստեղծագործությունը։ Այս արժեքավոր հանրագիտարան-ձեռնարկը ստեղծվել է 1184 թ. և ամփոփում է ջերմերի մասին այն հիմնական տեղեկությունները, որոնց տիրապետում էր իր ժամանակաշրջանի գիտությունը:
Երկի պահպանված չորս ձեռագիր օրինակները ներկայումս գտնվում են չորս տարբեր գրապահոցներում՝ Երևանի Մատենադարանում (ՄՄ416), Փարիզի Ազգային գրադարանում (№ 246), Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքում (№ 370), Վենետիկի Ս. Ղազար կղզում (№ 1281): Այս նոր հրատարակությունը միավորել է պահպանված բոլոր ձեռագրերը մեկ քննական բնագրում՝ լրացնելով այն հետազոտական ներածականով և երկում կիրառված բազմաթիվ բուսանունների և այլ անծանոթ բառերի մասին ծանոթագրություններով։
Խմբագիրներ՝ բ.գ.դ. Գոհար Մուրադյան, բ.գ.դ. Հայկանուշ Մեսրոպյան
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը և «Թովմասյան» հիմնադրամը երախտագիտություն են հայտնում Զարիկ Պօղօսեանին սույն գրքի հրատարակության աջակցելու համար։


















































Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Ադրբեջանցուն վնասազերծած Շաքիի բնակչուհուն հանձնվել է «Մայր հերոսուհի» շքանշան
Ի՞նչ է անհրաժեշտ ժանտախտի դեպքերը Հայաստանում կանխարգելելու համար.փորձագետAysor.am
Հայաստանը ԹՐԻՓՓ-ի հետ կապ չունի․ Hraparak.am
Այս պահին իշխանության գլխավոր խնդիրն այդ ահաբեկչին Ադրբեջանին ողջ և առողջ վերադարձնելն է. Էդգար Ղազա...
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ