Քաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն
Քաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը։
«Շնորհավոր ծնունդդ, 2808-ամյա Երևան։
Քաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ։
ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում մենք աջակցել ենք քաղաքի ջրամատակարարման բարելավմանը՝ «Երևանի ջրամատակարարման բարելավում» ծրագրի միջոցով, կլիմայի և էներգետիկայի ոլորտում գործողությունների խթանմանը՝ «Քաղաքապետերի դաշնագրի» շրջանակում, հանրային շենքերի արդիականացմանն ու էներգաարդյունավետության բարձրացմանը՝ «Երևանի էներգաարդյունավետության ծրագրի» միջոցով, մայրաքաղաքային տրանսպորտի գործարկման բարելավմանն ու արդիականացմանը, իսկ վերջին շրջանում՝ օդի որակի բարելավմանը՝ «Մաքուր օդ՝ հանուն առողջության և կանաչ աճի Հայաստանում» (EU4Clean Air) ծրագրի միջոցով, այդ թվում՝ օդի որակի մոնիթորինգի կայանների ստեղծման և քաղաքականության մշակմանն աջակցելով։
Մենք շարունակում ենք աշխատել՝ նպաստելու, որ Երևանը լինի ավելի կայուն, շարունակի զարգանալ, նոր հնարավորություններ ստեղծել իր բնակիչների համար և ավելի սերտ կապեր ձևավորել Եվրոպայի հետ»,- նշված է ուղերձում։


















































Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Ադրբեջանցուն վնասազերծած Շաքիի բնակչուհուն հանձնվել է «Մայր հերոսուհի» շքանշան
Ի՞նչ է անհրաժեշտ ժանտախտի դեպքերը Հայաստանում կանխարգելելու համար.փորձագետAysor.am
Հայաստանը ԹՐԻՓՓ-ի հետ կապ չունի․ Hraparak.am
Այս պահին իշխանության գլխավոր խնդիրն այդ ահաբեկչին Ադրբեջանին ողջ և առողջ վերադարձնելն է. Էդգար Ղազա...
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ