ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աստղ» մեդալով է պարգևատրել
Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, բանակի գեներալ Յունուս-Բեկ Եվկուրովը հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աստղ» մեդալ է պարգևատրել Հյուսիսային ռազմական շրջանում զոհված ՌԴ Կամավորական կորպուսի «Արբատ» հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի հայերի միությունից։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած արարողությանը մասնակցել են հերոսի հայրը՝ Արսեն Գասպարյանը, և նրա հարսնացուն՝ Վիկտորյան, որին Եվկուրովը հանձնել է շքանշանը և պարգևատրման վկայականը։ Ներկա են եղել նաև ընտանիքի այլ անդամներ, «Արբատ» կամավորական ջոկատի և Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։
Նշենք, որ «Արբատ» գումարտակի հրամանատար և Ռուսաստանի հայերի միության խորհրդի և վարչության անդամ Հայկ Գասպարյանը զոհվել է Հյուսիսային ռազմական շրջանում 2026 թվականի փետրվարին։ Նրա որդին՝ Հայկ Գասպարյան կրտսերը, պետք է ծնվի հոկտեմբերին։


















































Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին կալանավnրվել է 2 ամիս ժամկետով
Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը․ Sputnik Արմենիա (...
Վեց տարի է` ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց․ 24News․am
Օդաչուների խցիկից ճիչեր են լսվել, երբ դուռը բացել են, ներսում ամեն ինչ արյան մեջ է եղել. մանրամասներ...