Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն․ կացության կարգավիճակ տրամադրելու բոլոր հիմքերով վարչական վարույթները կիրականացվեն էլեկտրոնային եղանակով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ պաշտոնական կայք էջից։
Այս բարեփոխումը նպատակ ունի բարձրացնել ծառայությունների մատուցման արդյունավետությունը և քաղաքացիներին ազատել հերթերում սպասելու անհրաժեշտությունից։
Ուժի մեջ մտնող փոփոխությունների համաձայն՝ կացության կարգավիճակ տալու դիմումների քննարկման և համապատասխան վարույթների իրականացման համար սահմանվում են պետական տուրքեր։
Միաժամանակ, նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակ տալու դիմումը մերժելու դեպքում գանձված պետական տուրքը վերադարձման ենթակա չի լինելու։
Ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար պետական տուրքը կսահմանվի 150 000 դրամ՝ նախկին 105 000 դրամի փոխարեն, իսկ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար՝ 250 000 դրամ՝ նախկին 140 000 դրամի փոխարեն։
Պետական տուրք կսահմանվի նաև բնակության օրինականությունը հավաստող վկայական տրամադրելու համար՝ 30 000 դրամի չափով։ Ներկայումս նման ծառայության համար պետական տուրք սահմանված չէ։
Բացի այդ, 2027 թվականի հունվարի 1-ից պետական տուրք կսահմանվի նաև աշխատանքային վիզայի տրամադրման համար՝ 15 000 դրամի չափով։
Փոփոխությունները պայմանավորված են նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ, ինչպես նաև օտարերկրացիներին Հայաստանի Հանրապետությունում կացության և բնակության հարցերով մատուցվող ծառայությունների արդիականացման ու վարչարարության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ։


















































Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին կալանավnրվել է 2 ամիս ժամկետով
Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը․ Sputnik Արմենիա (...
Վեց տարի է` ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց․ 24News․am
Օդաչուների խցիկից ճիչեր են լսվել, երբ դուռը բացել են, ներսում ամեն ինչ արյան մեջ է եղել. մանրամասներ...