Հայաստանը պատվաստումների միջոցով հասել է հեպատիտ B-ի վերահսկման տարածաշրջանային թիրախներին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի կողմից հրավիրված Եվրոպական տեխնիկական խորհրդատվական փորձագիտական խումբը (ETAGE) հաստատել է, որ Հայաստանը պատվաստումների միջոցով հասել է հեպատիտ B-ի վերահսկման տարածաշրջանային թիրախներին։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վավերացման գործընթացում գնահատվել են հեպատիտ B-ի դեմ պատվաստումների ընդգրկվածությունը, պերինատալ փոխանցման կանխարգելումը և պատվաստված երեխաների շրջանում HBsAg-ի տարածվածության մակարդակը։
Այս արդյունքը Հայաստանի իմունականխարգելման երկարամյա քաղաքականության և հեպատիտ B-ի դեմ պատվաստումների հետևողական իրականացման կարևոր ձեռքբերում է։ Վերջին տարիներին երեխաների շրջանում հեպատիտ B-ի սուր դեպքերի բացակայությունը ևս այդ աշխատանքի արդյունքն է։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ ձեռքբերումը վկայում է, որ իրականացվող քաղաքականությունն ու ներդրումները տալիս են շոշափելի արդյունք՝ երեխաներին պաշտպանելով ոչ միայն հիվանդությունից, այլև դրա հնարավոր երկարաժամկետ առողջապահական և տնտեսական հետևանքներից:
Միևնույն ժամանակ, ձեռքբերումը նոր պարտավորություններ է առաջադրում՝ պահպանել պատվաստումների բարձր ընդգրկվածությունը, շարունակել իմունականխարգելման ծրագրերի զարգացումը և ընդլայնել հեպատիտ B-ի քրոնիկ ձևերի կառավարման հնարավորությունները։


















































Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին կալանավnրվել է 2 ամիս ժամկետով
Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը․ Sputnik Արմենիա (...
Վեց տարի է` ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց․ 24News․am
Օդաչուների խցիկից ճիչեր են լսվել, երբ դուռը բացել են, ներսում ամեն ինչ արյան մեջ է եղել. մանրամասներ...