Ռուսական կողմը նմուշառում է իրականացնում կոնյակից․ վարորդները շուրջ մեկ ամիս է՝ Լարսում են․ News.am
«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»–ի կոնյակով բեռնված բեռնատարները շուրջ մեկ ամիս է՝ կանգնած են Վերին Լարսի ռուսական կողմում՝ shamshyan.com–ի հետ զրույցում ահազանգել են վարորդները։ Նրանք նշել են, որ այս ժամանակահատվածում ծախսել են սնունդ և վառելիք ձեռք բերելու համար նախատեսված գումարն ու այս պահին անելանելի դրության մեջ են հայտնվել։
«Ուզում եմ նշել, որ կոնյակի բաղադրության մեջ ոչինչ չի փոխվել, այսինքն՝ նույն կոնյակն է, որը մեկ ամիս առաջ գործարանը հանգիստ կարողանում էր արտահանել։ Բայց այս պահին հարցեր են առաջացել ռուսական կողմի հետ, և նմուշառում է վերցված, ուղարկված է փորձաքննության։ Այս պահին սպասում ենք փորձաքննության արդյունքներին»,–NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»–ի հանրային կապերի պատասխանատու Ինգա Գալուստյանը՝ նշելով, որ խոսքը շուրջ երկու տասնյակ բեռնատարի մասին է։
Ինգա Գալուստյանը նշել է, որ հարցը, թե ինչու է նմուշառման որոշում կայացվել, եթե նախկինում որևէ խնդիր չի եղել, ռուսական կողմի տիրույթում է։
«Վարորդները վճարումների հարց էին նաև բարձրացրել, ուզում եմ նշել, որ մեր բեռնափոխադրողների հետ հարաբերությունները պայմանագրային են, և այդ հարցերը մեր տիրույթից դուրս են»,–ասել է գործարանի հանրային կապերի պատասխանատուն։


















































Վրաստանում դեպի Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին կառուցվում է կամարակապ կամուրջ
Մի՛ շտապեք հեռանալ ԵԱՏՄ-ից. հավատացեք ինձ՝ ոչ մի տեղ մեզ չեն սպասում. Լուկաշենկոն՝ ՀՀ-ին
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին կալանավnրվել է 2 ամիս ժամկետով
Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը․ Sputnik Արմենիա (...
Վեց տարի է` ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց․ 24News․am
Օդաչուների խցիկից ճիչեր են լսվել, երբ դուռը բացել են, ներսում ամեն ինչ արյան մեջ է եղել. մանրամասներ...