Մարդն էլ ո՞նց ասի, որ վախենում է. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Մարդն էլ ո՞նց ասի, որ վախենում է, սարսափում է Ալիեւի, Ադրբեջանի, Թուրքիայի մասին յուրաքանչյուր հիշատակումից: Վախենում էր 23-ին Արցախը բռնազավթելու օրերին, երբ հրաժարվեց Հայաստանի անունից նվազագույն մասնակցություն ունենալ եւ որեւէ լծակով, թեկուզ` դիվանագիտական, կանխել Արցախի հայաթափումը, մի բան էլ` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ապակողմնորոշեց, թե արցախցիների անվտանգությանը ոչինչ չի սպառնում: Վախենում էր Կիրանցը կիսելու եւ սահմանը գյուղի միջով անցկացնելու օրերին, երբ շանտաժ էր անում բնակչությանը, որ եթե հողերը չհանձնենք, պատերազմ կսկսվի: Նաեւ խաբում էր, որ հիմա հանձնում ենք, հետո մեզ պատկանելիք հողերն են մեզ հանձնելու: Վախենում էր խաղաղության պայմանագիր կոչվող փաստաթղթի մշակման եւ դրա տարբերակների փոխանակման շրջանում, երբ, բախվելով ադրբեջանցիների համառությանն ու պահանջատիրությանը, իր իսկ խոստովանությամբ` ինչ-որ պահի որոշեց «դադարեցնել այդ պինգ-պոնգը» եւ ընդունել Ադրբեջանի բոլոր պահանջներն անխտիր: Վախենում է գերիների հարցը բարձրացնելիս՝ համարելով, որ Ալիեւը կարող է զայրանալ ու պատերազմ սկսել: Վախենում էր ԹՐԻՓՓ-ի մասին համաձայնագիրը կնքելիս, երբ համաձայնել է, որ Ադրբեջանին որեւէ կերպ չառնչվող այդ «ճանապարհի» մասին համաձայնագրի տակ դրվի նաեւ Իլհամ Ալիեւի ստորագրությունը, եւ այն լինի միջանցքի տրամաբանության մեջ: Երեւի մեծ աղերսանքներից հետո են ադրբեջանցիները զիջել, որ միջանցքի անունը «Թրամփի ուղի» դրվի, որ հայ ժողովրդին կարողանան խաբել: Վախենում է անգամ այն ժամանակ, երբ իր երկրի տարածքում Մոնթեի մասին ֆիլմ են ցուցադրում, եւ հայ մարդիկ սիմվոլիկ պար են բեմադրում` զենքը ձեռքներին: Եթե վախենում ես` գնա, քեզ ազատիր այդ վախի մեջ ապրելուց, մեզ` քո վախերը հանդուրժելուց»։


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին