Աստղիկ Ավետիսյանն արժանացել է Eventiada Awards 2026 մրցանակին
Հայկական PR ասոցիացիայի նախագահ, Հայկական PR ակադեմիայի հիմնադիր, գիտությունների դոկտոր, դոցենտ, ռազմավարական հաղորդակցության և մեդիայի փորձագետ Աստղիկ Ավետիսյանը հաղթող է ճանաչվել Eventiada Awards 2026 միջազգային մրցանակաբաշխության անհատական անվանակարգում։ Այս մասին տեղեկանում ենք Աստղիկ Ավետիսյանի Ֆեյսբուքյան էջից։
Աղբյուրի հաղորդմամբ, նոյեմբերի 24-ին Մոսկվայում կայացավ հաղորդակցության ոլորտի Eventiada Awards միջազգային մրցանակաբաշխության հոբելյանական՝ 15-րդ հանդիսավոր արարողությունը։ Աստղիկ Ավետիսյանին մրցանակը շնորհվել է կազմակերպիչների հատուկ որոշմամբ։
Նշենք, որ 2026 թվականին լրանում է Հայկական PR ասոցիացիայի հիմնադրման 20-ամյակը, Հայկական PR ակադեմիայի և Հայկական PR մրցանակաբաշխության 11 ամյակը։
Հավելենք, որ 2011 թվականին հիմնադրված Eventiada Awards-ը համախմբում է հաղորդակցության ոլորտի առաջատար ընկերությունների, հասարակական կազմակերպությունների, համալսարանների ներկայացուցիչների և անկախ փորձագետների։
2026 թվականին մրցույթին աշխատանքներ էին ներկայացվել ութ երկրից։
Մրցանակաբաշխության հիմնական ուղղություններն են հանրային կապերը, ռազմավարական և կորպորատիվ հաղորդակցությունը, գովազդը, մարքեթինգը, կայուն զարգացումը և սոցիալական պատասխանատվությունը։
Հայկական PR ասոցիացիան Eventiada Awards-ի միջազգային գործընկեր կազմակերպություններից է։


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին