Շաքի ներխուժած ադրբեջանցին գնացել է դատական առաջին նիստին. կալանքը երեք ամսով երկարաձգվել է
Այսօր Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Հրաչ Դաջունցի, տեղի ունեցավ Շաքիի դեպքի առնչությամբ առաջին դատական նիստը։
Նիստին ներկա էր ՀՀ սահմանն ապօրինի հատած, Շաքի գյուղ մտած և հանցանք կատարած ադրբեջանցին։
Դատական նիստին ներկա չէին տուժող Անի Ավետիսյանն ու նրա երեխաները՝ պայմանավորված առողջական խնդիրներով և երեխաների հոգեբանական վիճակով։
Հանրային մեղադրողը դատարան միջնորդություն ներկայացրեց մեղադրյալի կալանքը ևս երեք ամսով երկարաձգելու վերաբերյալ, քանի որ չէին վերացել փախուստի դիմելու, գործին խոչընդոտելու, ինչպես նաև նոր հանցանք կատարելու ռիսկերը։
Դատարանը բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունը։
Այնուհետև տուժող Անի Ավետիսյանի լիազոր ներկայացուցիչ փաստաբան Լիանա Գրիգորյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, քանի որ ամբողջությամբ ծանոթ չէր գործի նյութերին։
Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց 2026 թվականի դեկտեմբերի 14-ին։


















































Մի ուշագրավ հանգամանք էլ վերջին օրերի լրահոսում կորեց. Աբրահամյան
Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ
Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ»
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆ
Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին