Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տաշիրի խճուղում Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Ռազմիկ Մ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 8-ամյա Դ․ Ա․-ին։
Այս մասին հաղորդում է Shamshtan.com-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ սանավիացիայով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշենք, որ վրաերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նա Երևանի մասնագիտացված ԲԿ-ներից մեկի վերակենդանացման բաժանմունքում է։


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...