Ամանորյա հանգիստը Հայաստանում․ արդյո՞ք այն թանկ ուղղություն է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար
ArmRus.info լրատվական գործակալությունը փորձել է ճշտել որքան մատչելի է Հայաստանը Ամանորյա տոների համար։
Զրուցեցինք ռուսական մի քանի տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե ինչ ուղղություններ են առաջարկվում ռուսաստանցի զբոսաշրջիկներին Ամանորի և ձմեռային տոների ընթացքում, և որքան կարող է արժենալ տոնական հանգիստը տարբեր երկրներում ու տարածաշրջաններում։
Տուրիստական ընկերություններից մեկի տրամադրած առաջարկների ցանկը բավականին հետաքրքիր պատկեր է ցույց տալիս։ Դրանում ներկայացված են Բաթումիի, Թբիլիսիի, Հայաստանի, Դոմբայի, Դաղստանի և Նալչիկի ուղղությունները։ Մասնավորապես, Հայաստանում 5 օր և 4 գիշեր տևողությամբ ամանորյա հանգստի արժեքը կազմում է 29 900 ռուբլի։ Նույն տևողությամբ Դաղստանում հանգիստն առաջարկվում է 37 500 ռուբլով։ Համեմատության համար՝ Բաթումիում 5 օր և 4 գիշեր հանգստի արժեքը 28 000 ռուբլի է, իսկ Թբիլիսիում՝ 4 օր և 3 գիշեր՝ 21 000 ռուբլի։
Այս թվերը ցույց են տալիս, որ Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենևին էլ թանկ ուղղությունների շարքում չէ։ Ավելին՝ առաջարկվող գների համեմատությունը թույլ է տալիս Հայաստանը դիտարկել որպես բավականին մրցունակ և մատչելի տարբերակ, հատկապես հաշվի առնելով հանգստի տևողությունը։


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...