Զենքի գործադրմամբ կատարված ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել. Ոստիկանություն
Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները հետախուզվողի վերաբերյալ ստացված տեղեկությունն իրացրել էին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության և Մաշտոցի բաժնի գործընկերների հետ։ Այդ մասին հաղորդում են ՆԳՆ-ից։
Աղբյուրի փոխանցմամբ, նոյեմբերի 20-ին՝ ժամը 15․55-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղում ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին էր ներկայացվել մայրաքաղաքի Դավթաշեն թաղամասի բնակիչ 40-ամյա տղամարդը։ 2022 թվականից նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ կատարված ավազակության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Նշենք, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա, որն ըստ իրեն՝ անձնական օգտագործման համար էր։ 40-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...