Ռսաստրուկ» բառի գինը՝ 1.050.000 դրամ և հրապարակային ներողություն
Հայտնի բլոգեր Հայկ Մկրտչյանի 32,000 հետևորդ ունեցող ֆեյսբուքյան էջում նախընտրական քարոզարշավի քննարկման ժամանակ պատասխանողը մեր վստահորդի հասցեին գրել էր. «բա հո քո նմանի հետ չպիտի մարդավարի բանավիճեմ, անուն ազգանունդ էլ հայատառ գրել սովորի ռսաստրուկ»։ Բայց սրանով ամեն ինչ չէր ավարտվել. նույն օրը նա անցել էր Մեսենջեր ու շարունակել վիրավորել՝ ուղարկելով «Այ փնթի ճորթած բերան մի հավաքի քեզ ու ռադ եղի» և «Ռսաքոծ թքեմ քո նմանի վրեն» հաղորդագրությունները։
Դատարանը հստակ տարանջատեց իրավիճակը և արձանագրեց՝ այո՛, քաղաքական թեմաներով քննադատության սահմաններն ավելի լայն են, բայց «ռսաստրուկ» պիտակավորումը քննադատություն չէ, այլ անձին նվաստացնելու դիտավորությամբ արված վիրավորանք։ Իսկ Մեսենջերի «ռսաքոծ» և մյուս նամակները, թեև առանձին վերցրած հրապարակային չէին, դատարանը դիտարկեց որպես ուղղակի ապացույց, որ պատասխանողն իրականում ունեցել է մեր վստահորդին նսեմացնելու դիտավորություն։
Այս մասին հայտնում է փաստաբան Մելինե Գևորգյանը


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...