Ամեն ոչնչացված եկեղեցի, գերեզմանատուն, բնակավայր ու տուն փաստ է. Բեգլարյան
Ամեն ոչնչացված եկեղեցի, գերեզմանատուն, բնակավայր ու տուն փաստ է, որը պետք է արձանագրվի ու պատժվի մեկ օր։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Այն ներկայացնում ենք ստորև.
«Ադրբեջանը Արցախում ջնջում է մեր ներկայության հետքերը, որպեսզի հետո ասի, թե մենք այնտեղ երբեք չենք եղել։ Մեր պատասխանը փաստագրումն է։
Արցախ Միություն / Artsakh Union-ը, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի և «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ի հետ համատեղ, պատրաստել է «Հայկական հետքի ոչնչացումը Արցախում» փաստահավաք զեկույցը։ Այն միայն արխիվի համար չէ․ զեկույցը կներկայացվի ՄԱԿ-ի մարմիններին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, պետություններին ու դատական ատյաններին։
Մշակութային ժառանգության ոչնչացումը միայն անցյալի մասին չէ։ Ոչնչացնելով մեր տները, սրբավայրերն ու գերեզմանները՝ Ադրբեջանը փորձում է անհնար դարձնել արցախցիների վերադարձը։ Մեր ժառանգությունը, սեփականությունն ու վերադառնալու իրավունքը չեն կարող իրարից առանձին պաշտպանվել։
✓ Ինչ կարող եք անել դուք․
✓կարդացեք զեկույցը և տարածեք այն,
✓ ուղարկեք այն ձեր ծանոթ օտարերկրյա լրագրողներին, դիվանագետներին ու իրավապաշտպաններին,
✓ եթե ունեք լուսանկարներ կամ վկայություններ Արցախի հուշարձանների ու բնակավայրերի մասին, կապվեք մեզ հետ»։


















































Այսօր Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է
Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ քաղաքական որոշումը. Արցախ Միություն
Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ. Արցախի պետնախարար
Ղարաբաղի համար պատասխանատվությունը Երևանը փորձում է բարդել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ խորհրդի նախագահ
Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...