Դավիթ Տոնոյանի դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվել. Քնար Մանուկյան
Լրագրող Քնար Մանուկյանը գրել է․
«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվել։
Մասնավորապես, վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Շուրջ հինգ տարի առաջ Դավիթ Տոնոյանի դեմ ևս մեկ քրեական գործ էր հարուցվել, որը Հակակոռուպցիոն դատարանում մոտեցել է ավարտական փուլին։
Մասնավորապես, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին և ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին։ Քրեական գործով բոլոր մեղադրյալները ներկայումս ազատության մեջ են։
Սակայն սա դեռ վերջը չէ։
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ մեղադրյալի աթոռին է նաև Նորայր Յոլչյանը։
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի պաշտոնը, օժանդակել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Տոնոյանին չարաշահելու պաշտոնեական լիազորությունները, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Իսկ ո՞վ է Յոլչյանը:
Նկատենք, որ Նորայր Յոլչյանը «Մարտի 1»-ի գործով առանցքային դեմքերից մեկն էր և 2020 թվականին ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր պաշտոն է ր ստացել։
Նրա անունը շոշափվել էր ՀՀ պաշտպանության նախարարի՝ թիկունքի գծով տեղակալ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի՝ «Մարտի 1»-ի գործով որպես վկա Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննության ժամանակ»։


















































Դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը կփոխհատուցի 6 մլն դրամ՝ հոգեկան տшռապանք կրելու համար
«Հանրապետություն» կուսակցության թեկնածու Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետ
Դավիթ Համբարձումյանը կառաջադրվի Մասիսի ղեկավարի պաշտոնում
Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի կամ հայեցողական, օրենքի գերակայությունը պետք է մնա անսասան. Տոնոյանը՝ Ծառուկյանի կալանքի մասին
Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, համազգային խայտառակություն է. Տոնոյան
Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...