Դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը կփոխհատուցի 6 մլն դրամ՝ հոգեկան տшռապանք կրելու համար
Ավելի քան վեց տարի քրեական հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը կփոխհատուցի 6 մլն դրամ՝ հոգեկան տառապանք պատճառելու համար, գրում է «Փաստինֆո»-ն։
Գրիգորյանը հայցադիմումում պահանջել էր նաև 8 մլն դրամ՝ որպես ազատ տեղաշարժվելու իրավունքի արգելքի առաջացած վնասի փոխհատուցում։ Այդ հայցադիմումը չի բավարարվել։
«Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019թ մայիսի 18-ին ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, իսկ մայիսի 20-ին որոշում կայացրել քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին։ Դատավոր Գրիգորյանի որոշումներին հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատարանների մուտքերն ու ելքերը շրջափակելը։
Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նույն գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Գոռ Վարդանյանը, ոը մեղադրվում էր իբրև օժանդակության մեջ։ Գործը Հակակոռուպցիոն դատարանում քննվել է դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ։ Վերջինս 2025թ․ հունվարի 22-ին արդարացման վճիռ է կայացրել՝ ճանաչելով և հռչակելով Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի անմեղությունը։ Հակակոռուպցիոն դատարանի վճիռը բողոքարկվել է թե Վերաքննիչ, թե՛ Վճռաբեկ դատարաններ և մնացել անփոփոխ, ըստ այդմ, Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի արդարացման դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ»,-գրում է կայքը։


















































Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանnւթյան գործով մեղադրյալ
«Հանրապետություն» կուսակցության թեկնածու Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետ
Դավիթ Համբարձումյանը կառաջադրվի Մասիսի ղեկավարի պաշտոնում
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Կիրովի ողբերգության կապակցությամբ
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է