Ցանկացած պարագայում ՀՀ իշխանությունը ՀԱՊԿ աշխատանքներին չէր մասնակցում. Աբրահամյան
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելն ու կազմակերպության մարմիններում ՀՀ քվոտայով նշանակումների իրականացումը կասեցնելը ֆորմալացրեց այն խնդիրները, որոնք առնվազն 2 տարի է՝ առկա են: Իր Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելն ու կազմակերպության մարմիններում ՀՀ քվոտայով նշանակումների իրականացումը կասեցնելը ֆորմալացրեց այն խնդիրները, որոնք առնվազն 2 տարի է՝ առկա են:
Ցանկացած պարագայում ՀՀ իշխանությունը ՀԱՊԿ աշխատանքներին չէր մասնակցում, իր քվոտայի շրջանակներում կազմակերպության տարբեր մարմիններում նշանակումներ չէր անում: Ավելին, վաղուց հետ էր կանչել իր ներկայացուցիչներին:
Այստեղ խնդիրն այլ տեղում է: Գործընթացի, այսպես կոչված, պաշտոնականացումն ընդամենը ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում:
Անշուշտ, ՀԱՊԿ կանոնադրությունն ու առաջնահերթությունները վերանայելու և կազմակերպության անդամների մոտեցումները ներդաշնակեցնելու հարցերը շարունակում են ակտուալ մնալ, սակայն պարզ է, որ առանցքային խնդիրը ՀՀ-ՌԴ հարթությունում է, և դրա հետ կապված ցանկացած հայտարարություն կամ քայլ ուղիղ առնչվում է ՌԴ-ին»։


















































Ընդդիմադիր համախմբումը, անշուշտ, ողջունելի. Աշոտյան
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա
Քավորի և քավորկնոջ կողմից ծեծի ենթարկված 22-ամյա աղջիկը տեղափոխվել հիվանդանոց
ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Կիրովի ողբերգության կապակցությամբ
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը