ԱՄՆ պետքարտուղարությունը «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակում չեղարկել է շուրջ 6,000 վիզա
Վերջին երեք ամսվա ընթացքում «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի արշավի շրջանակներում ԱՄՆ-ի ավելի քան 6,000 վիզա է չեղարկվել, նշել է ԱՄՆ պետքարտուղարությունը X միկրոբլոգում գրառման մեջ։
«Պետքարտուղարության «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» կանխարգելման աշխատանքային խումբը չեղյալ է հայտարարել օտարերկրյա քաղաքացիների ավելի քան 6,000 վիզա, որոնք մասնակցել կամ նպաստել են ծննդաբերության նպատակով զբոսաշրջությանը», - նշված է հայտարարության մեջ։
Պետքարտուղարությունը հավելել է, որ բացահայտում և պատասխանատվության են ենթարկում բոլոր նրանց, ովքեր ներգրավված են այս անօրինական գործելաոճի մեջ։
Գերատեսչությունն այս աշխատանքային խումբը ստեղծել է 2026 թ. օգոստոսի սկզբին։ Այն նպատակ ունի ամբողջությամբ վերացնել այս գործելակերպը։
Ըստ ԱՄՆ սահմանադրության 14-րդ ուղղման՝ ԱՄՆ տարածքում ծնված անձինք ճանաչվում են երկրի քաղաքացիներ:
Ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրման սահմանափակման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել իր երդմնակալությունից հետո՝ 2025 թ. հունվարի 20-ին: Այն պետական գերատեսչություններին արգելում էր քաղաքացիություն տրամադրել այն ծնողների երեխաներին, որոնք երեխայի ծննդյան պահին Միացյալ Նահանգներում են գտնվել անօրինական հիմունքներով:
Հաջորդ օրը 22 նահանգների իշխանություններ դիմել էին ամերիկյան դատարաններ՝ բողոքարկելու հրամանագիրը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մարտի 13-ին դիմել է Գերագույն դատարան՝ խնդրելով չեղյալ համարել ստորին դատարանների վճիռները, որոնք արգելափակում են ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը վերացնելուն ուղղված հրամանագիրը:
Սան Ֆրանցիսկոյի վերաքննիչ դատարանը 2025 թ. հուլիսին իրավաբանորեն անվավեր և ոչ սահմանադրական է ճանաչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը ծննդյան իրավունքով քաղաքացիության սահմանափակման մասին:


















































Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը Հայաստանում է
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա
Քավորի և քավորկնոջ կողմից ծեծի ենթարկված 22-ամյա աղջիկը տեղափոխվել հիվանդանոց
ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Կիրովի ողբերգության կապակցությամբ
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը