Ռուսաստանի 8 շրջաններում միգրանտներին կարգելվի աշխատել տաքսու վարորդ
Ռուսաստանը շարունակում է խստացնել միգրացիոն քաղաքականությունը։ 2027 թվականից երկրի ութ շրջաններում նախատեսվում է սահմանափակել օտարերկրյա քաղաքացիների աշխատանքը տաքսու ոլորտում։
«Ведомости»-ի հաղորդմամբ՝ համապատասխան դրույթներն ընդգրկված են Ռուսաստանի աշխատանքի նախարարության պատրաստած կառավարության որոշման նախագծում, որն արդեն հավանության է արժանացել Ռուսաստանի եռակողմ հանձնաժողովում և սպասում է վարչապետ Միխայիլ Միշուստինի ստորագրմանը։
Սահմանափակումները նախատեսվում է կիրառել Մորդովիայում, Չուվաշիայում, Թաթարստանում, Ուդմուրտիայում, Սվերդլովսկի, Օրենբուրգի և Ուլյանովսկի մարզերում, ինչպես նաև Հրեական ինքնավար մարզում։
Որոշման հիմնավորումներից մեկը ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունն է։ Մասնավորապես, Մորդովիայում 2024-2025 թվականներին օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ գրանցվել է 24 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնցից վեցն ավարտվել է մահվան ելքով։
Չուվաշիայում սահմանափակումների անհրաժեշտությունը հիմնավորվում է նաև հասարակական տրանսպորտում միաէթնիկ աշխատանքային խմբերի ձևավորումը կանխելու հանգամանքով։ Իսկ Սվերդլովսկի մարզում իշխանությունները մատնանշում են տրանսպորտի ոլորտում աշխատելու համապատասխան որակավորում ունեցող տեղացի գործազուրկների առկայությունը։
Հատկանշական է, որ նախատեսվող սահմանափակումները չեն տարածվում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիների վրա։ Այսինքն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիները կարող են շարունակել աշխատել նշված ոլորտում, սահմանված ընդհանուր պահանջների պահպանմամբ։
Միևնույն ժամանակ, Կալուգայի մարզում նախատեսվում է սահմանափակել միգրանտների աշխատանքը նաև սպասարկման ոլորտում։
Նշենք, որ այս փուլում խոսքը կառավարության որոշման նախագծի մասին է, և դրա վերջնական ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է վարչապետի ստորագրությունը։
Արմինե Մելքոնյան


















































Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա
Քավորի և քավորկնոջ կողմից ծեծի ենթարկված 22-ամյա աղջիկը տեղափոխվել հիվանդանոց
ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Կիրովի ողբերգության կապակցությամբ
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը