Նոյեմբերի 9-16-ը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր
Նոյեմբերի 9-16-ը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերը՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին։ Այս մասին տեսելացնում են ՀՀԿԳՄՍՆ-ից։
Աղբյուրի փոխանցմամբ, Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը կարևոր հարթակ է հայկական մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի ներկայացման, ինչպես նաև հայ-ռուսական մշակութային համագործակցության ամրապնդման համար։
Նշենք, որ մշակութային միջոցառումների ծրագիրը մեկնարկել է նոյեմբերի 9-ին Սանկտ Պետերբուրգի «Բալթյան տուն» թատրոնում՝ Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Օֆլայն» ներկայացմամբ, ինչպես նաև Հայաստանի «Բարեկամություն» պարի պետական անսամբլի համերգով, որը կայացել է Մոսկվայի Փոքր թատրոնի «Բոլշայա Օրդինկա» բեմում։ Սանկտ Պետերբուրգում բացման միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։
Հավեշենք, որ նոյեմբերի 11-ին Մոսկվայի թատերական արվեստի ստուդիայի հիմնական բեմում Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է եկել «Օֆլայն» ներկայացմամբ:
Նոյեմբերի 12-ին Մոսկվայի թատերական արվեստի ստուդիայի հիմնական բեմում Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը հանդես կգա «Առյուծը ձմռանը» ներկայացմամբ։
Հավելենք, որ նոյեմբերի 14-ին «Զարյադյե» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի էստրադային-ջազային նվագախմբի համերգը։
Մշակույթի օրերը կամփոփվեն նոյեմբերի 16-ին՝ Մոսկվայի պետական կոնսերվատորիայի փոքր դահլիճում կայանալիք դաշնակահար Անահիտ Դիլբարյանի համերգով։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերն անցկացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության համատեղ նախաձեռնությամբ։


















































Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա
Քավորի և քավորկնոջ կողմից ծեծի ենթարկված 22-ամյա աղջիկը տեղափոխվել հիվանդանոց
ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Կիրովի ողբերգության կապակցությամբ
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը