Անտարկտիդայի վրա օզոնային խոռոչը հասել է վերջին 10 տարվա ամենամեծ չափերին
Անտարկտիդայի վրա օզոնային խոռոչը հասել է վերջին 10 տարվա ամենամեծ չափերին։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Գրառումը ներկայացնում ենք ատորև.
«2026 թվականին Անտարկտիդայի օզոնային խոռոչը դարձել է արբանյակային դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենախոշորներից մեկը՝ NASA-ի և NOAA-ի չափումների 48-ամյա շարքում զբաղեցնելով յոթերորդ տեղը։
Սեզոնային առավելագույնի ժամանակահատվածում՝ սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 13-ը, վերջինիս միջին մակերեսը կազմել է շուրջ 25 մլն կմ²։ Առավելագույն մակերեսը գրանցվել է սեպտեմբերի 18-ին՝ 27,1 մլն կմ²։
Հիմնական պատճառներից մեկը եղել է անտարկտիկական անսովոր խոր և կայուն բևեռային մրրիկը։ Մոլորակային մթնոլորտային ալիքները, որոնք սովորաբար թուլացնում են այն, օգոստոսին և սեպտեմբերին չափազանց թույլ են եղել։ Արդյունքում սառը օդն ավելի երկար է պահպանվել Անտարկտիդայի վերևում՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով օզոնի քիմիական քայքայման համար։
Խոր և ցուրտ բևեռային մրրիկը նպաստում է բևեռային ստրատոսֆերային՝ սադափափայլ ամպերի ձևավորմանը։ Այդ ամպերի մասնիկների մակերևույթին տեղի են ունենում քիմիական ռեակցիաներ՝ մարդու գործունեության հետևանքով մթնոլորտ արտանետված քլորի և բրոմի միացությունների մասնակցությամբ։ Երբ գարնանը վերադառնում է արևի լույսը, այդ տարրերի ակտիվ ձևերը սկսում են ինտենսիվորեն քայքայել օզոնը»։


















































Ընդդիմադիր համախմբումը, անշուշտ, ողջունելի. Աշոտյան
Բրյուսելում ստորագրվել են ԵՄ «Քասթըմս» և «Ֆիսկալիս» ծրագրերին ՀՀ-ի մասնակցության համաձայնագրեր
Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների. Ազիզյան
Երաշտները նվազեցնում են սպիտակ տրյուֆելի բերքը Իտալիայում և Խորվաթիայում
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա
Քավորի և քավորկնոջ կողմից ծեծի ենթարկված 22-ամյա աղջիկը տեղափոխվել հիվանդանոց
ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Կիրովի ողբերգության կապակցությամբ
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը