Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ՝ պահանջելով պարտավորեցնել, որ իր մուտքը թույլատրեն ԱԺ շենք։ Հոկտեմբերի 29-ին նրա մուտքը խորհրդարան արգելվել է` Վահագն Ալեքսանյանի հետ միջադեպի պատճառով։ «..․որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել, պարզապես Վահագնին իր տեղը ցույց տվեցի, ինչից հետո նա նախընտրեց կանանցով շրջապատվել, նոր միայն փորձել ինձ որեւէ կերպ պատասխանել, իսկ վերջում զանգահարել ԱԺ նախագահին՝ բողոքելու եւ պահանջելու, որ իմ մուտքն արգելափակվի։
Ի դեպ, շատ ուրախ եմ, որ պաշտոնը Վահագնի մեջ չի փոխել մի բան․ ինձ տեսնելիս դեռ նույնկերպ խեղդվում է, ինչպես երիտասարդ տարիքում մեր բակում ինձ հանդիպելիս»,- գրել է Սուքոյանը` հրապարակելով աշխատակազմի ղեկավար Դավիթ Համբարյանի որոշումը․ «Պատգամավորի օգնականի մուտքը ժամանակավորապես արգելված է Սուքոյանի եւ Վահագն Ալեքսանյանի ու Ծովինար Վարդանյանի միջեւ տեղի ունեցած արտառոց միջադեպի պատճառով, մուտքն արգելվել է հետագա անցանկալի հետեւանքները բացառելու նպատակով»։
Ավելի ուշ Ռուբեն Ռուբինյանը նշել էր, որ Սուքոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է նախաձեռնվել։ Սուքոյանի հայցը դատարանը վարույթ է ընդունել։ ԱԺ աշխատակազմը Սուքոյանից բացատրագիր է պահանջել ոչ միայն միջադեպի, այլեւ նրա ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ։ Նա մեզ ասաց, որ միայն միջադեպի վերաբերյալ է բացատրագիր տվել: Իրեն աշխատավայր թույլ չտալու որոշումը համարում է ապօրինի եւ կասկածում է, որ ԱԺ աշխատակազմը նյութեր է հավաքում, որ իրեն նկատողություն հայտնի, 2 նկատողությունից հետո կարող են ազատել աշխատանքից»։


















































Լևոն Քոչարյանը ՄԱԿ-ում խոսել է արցախցիների խնդիրների մասին
Ալիևը ցանկանում է ունենալ իր սահմանադրությունը Հայաստանում, իսկ Նիկոլ Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դրան դեմ են. Քոչարյան
Արշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և փոխհատուցում՝ 999 դրամի չափով
Դեռ չի քննարկվում այն հարցը, թե ով կներկայացնի Եվրոպան` Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով
Սրիկայnւթյուն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական nղբերգություն էր, սպшնվել են մեր ընտանիքի ընկերները. Լևոն Քոչարյան
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա
Քավորի և քավորկնոջ կողմից ծեծի ենթարկված 22-ամյա աղջիկը տեղափոխվել հիվանդանոց
ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Կիրովի ողբերգության կապակցությամբ
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը