11 անշարժ գույք, 3.5 մլն դրամ կանխիկ․ ինչ ունեցվածք ունի ԱԺ աշխատակազմի նորանշանակ փոխղեկավար Սոնա Սիմոնյանը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալ Սոնա Սիմոնյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 11 անշարժ գույք, 3 միլիոն 500 հազար դրամ կանխիկ գումար և 4 միլիոն 620 հազար 374 դրամ եկամուտ։ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է Սոնա Սիմոնյանի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացրած հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ ունեցվածք ունի ԱԺ աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալը։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը ստանձնել է 2026 թվականի սեպտեմբերի 14-ին։
Անշարժ գույք․
Հայտարարագրի համաձայն՝ Սոնա Սիմոնյանը Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Չիվա և Արենի բնակավայրերում ունի ընդհանուր առմամբ 11 անշարժ գույք, որոնցից 9-ը հողամասեր են, իսկ 2-ը՝ հողամասերի վրա կառուցված անհատական բնակելի տներ՝ իրենց տնտեսական շինություններով։
Բոլոր գույքերի նկատմամբ Սիմոնյանն ունի 1/3 բաժնային սեփականության իրավունք։ Գույքերը ձեռք են բերվել 2024 թվականի օգոստոսի 13-ին և 14-ին։ Հայտարարագրում որպես ձեռքբերման եղանակ նշված է «այլ»։
Տրանսպորտային միջոցներ․
Սոնա Սիմոնյանը հայտարարագրում տրանսպորտային միջոցներ չի նշել։
Դրամական միջոցներ․
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Սիմոնյանը բանկային հաշվում ունեցել է 2 հազար 410 դրամ։ Միաժամանակ հայտարարագրել է 3 միլիոն 500 հազար դրամ կանխիկ գումար։
Բանկային ավանդների, արժեթղթերի, կրիպտոակտիվների և հանձնված փոխառությունների վերաբերյալ տվյալներ հայտարարագրում չկան։
Եկամուտ․
Սոնա Սիմոնյանը հայտարարագրել է ընդհանուր 4 միլիոն 620 հազար 374 դրամ եկամուտ։
Նշված գումարից 3 միլիոն 820 հազար 374 դրամը աշխատանքի վարձատրություն է՝ ստացված ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Եվս 200 հազար դրամ նա ստացել է նվիրատվության կամ օգնության կարգով՝ Նունե Սիմոնյանից։
Բացի այդ, 600 հազար դրամի չափով այլ եկամուտ է հայտարարագրել՝ Աշխեն, Արփինե, Մետաքսյա և Նունե Սիմոնյաններից։ Նույն գումարը՝ 600 հազար դրամ, նշված է նաև որպես բնամթերային ձևով ստացված եկամուտ։
Պարտավորություններ․
Հայտարարագրում ստացված վարկերի և փոխառությունների մնացորդների վերաբերյալ տվյալներ չկան։
Այսպիսով, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը ստանձնելու պահին Սոնա Սիմոնյանի հայտարարագրում առկա է 11 անշարժ գույք՝ յուրաքանչյուրի 1/3 բաժնային սեփականությամբ, 3 միլիոն 500 հազար դրամ կանխիկ գումար և ավելի քան 4.6 միլիոն դրամ եկամուտ։
Հիշեցնենք, որ Ռուբեն Ռուբինյանի՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո խորհրդարանում սկսվեցին կադրային փոփոխություններ, որոնց արդյունքում աշխատանքից ազատվեցին Ալեն Սիմոնյանի թիմի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարներն ու տեղակալները»։


















































Զախարովան արձագանքել է հայ պաշտոնյայի՝ ՀԱՊԿ-ում Երևանին քվեարկության իրավունքից զրկելու մասին տողին
«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԽ քարտուղարների 14-րդ հանդիպումը (լուսանկարներ)
Հարիֆ-հարիֆ մտածում էի, թե կարող եմ ինչ-որ բան փոխել, ընկել էի ռուսների ոտքերը, ասում էի՝ ձեր ախպերն ենք, կանգնեցրեք պատերազմը. ԱԽ քարտուղար
Ես առիթ ունեցա Ադրբեջանի նախագահին ասելու, որ երբ խոսում ենք խաղաղության մասին, դրանում կարևոր դեր է խաղում նաև ինքը. նա լսեց և ասաց՝ լավ, բարի. Ալեն Սիմոնյան
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա
Քավորի և քավորկնոջ կողմից ծեծի ենթարկված 22-ամյա աղջիկը տեղափոխվել հիվանդանոց
ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Կիրովի ողբերգության կապակցությամբ
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը