Բելառուսի ընդդիմության առաջնորդը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
Բելառուսի ժողովրդավարական ուժերի առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան
Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նախորդ՝ Երևանում կայացած գագաթնաժողովին իրեն հրավիրելու և Հայաստան կատարած առաջին այցի ընթացքում ջերմ ընդունելության համար։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում։
«ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ պայմանավորվել ենք ամրապնդել Հայաստանի և Բելառուսի քաղաքացիական հասարակությունների միջև կապերը, ինչպես նաև խորացնել համագործակցությունը Հայաստանի խորհրդարանի հետ», - գրել է Տիխանովսկայան։
Հավելենք, որ նա հատուկ երախտագիտություն է հայտնել Վարչապետին այն բանի համար, որ Հայաստանը չի արտահանձնում Բելառուսի քաղաքացիներին Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի հարցումների հիման վրա։


















































Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը
Բելառուսը կոչ է անում սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փաստաթղթերին
Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»
Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա, որտեղ կմասնակցի COP-31-ին
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա
Քավորի և քավորկնոջ կողմից ծեծի ենթարկված 22-ամյա աղջիկը տեղափոխվել հիվանդանոց
ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Կիրովի ողբերգության կապակցությամբ
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը