Բելառուսը կոչ է անում սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փաստաթղթերին
Բելառուսի ԱԳ նախարար Մաքսիմ Ռիժենկովը հայտարարել է, որ նպատակահարմար կլինի Հայաստանի համար սահմանափակել ՀԱՊԿ-ի գաղտնի բնույթի փաստաթղթերին հասանելիությունը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Վստահ եմ, որ սահմանափակվելու է հասանելիությունը որոշ փաստաթղթերի, որոնք առհասարակ գաղտնի բնույթ են կրում»,- Բելառուս-1 հեռուստաալիքի եթերում ասել է պաշտոնյան։
Աղբյուրի փոխանցմամբ, Ռիժենկովը հայտարարել է՝ արդյո՞ք անհրաժեշտ է, իր բնորոշմամբ, «նման պսևդոդաշնակցին այսօր լիարժեք հասանելիություն տրամադրել բավականին գաղտնի բնույթ կրող փաստաթղթերին»։ Նա նաև նշել է, որ, ենթադրաբար, գաղտնի տեղեկատվությունը կարող է օգտագործվել ոչ ի շահ այն երկրների, որոնք իսկապես մտադիր են զարգացնել այս ինտեգրացիոն միավորումը «դրական, համերաշխ և համախմբող ոգով»։
Ըստ աղբյուրի, Ռիժենկովն ընդգծել է, որ ոչ թե ժողովուրդը, այլ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն է փոխել երկրի վերաբերմունքը ինտեգրացիոն կառույցներին՝ ՀԱՊԿ-ին և ԵՏՄ-ին անդամակցելու հարցում։ Նա դա անվանել է «պասիվ մասնակցություն», որի պայմաններում Հայաստանն այդ միավորումներից վերցնում է այն, ինչն իրեն ձեռնտու է։ «Սա այդ միավորումներին մասնակցությունից բխող որոշակի գիտելիքների և առավելությունների օգտագործումն է սեփական շահադիտական նպատակներով, որոնք չեն համընկնում ինտեգրացիոն միավորումների նպատակների հետ։ Չէ՞ որ մենք ցանկանում ենք ուժեղ, համերաշխ լինել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ անվտանգության հարցերում։ Ստացվում է նման իրավիճակ, երբ ասում են․ «Ձեզնից կընտրեմ այն, ինչն ինձ հետաքրքրում է՝ գազի և նավթի գները, իմ ապրանքների տեղափոխումը մինչև վերջնական սպառողը, իսկ մնացածը մեզ չի հետաքրքրում»։ Նման վերաբերմունքը չէր կարող աննկատ մնալ»,- ասել է Բելառուսի ԱԳ նախարարը։
Նշենք, որ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները որոշում են կայացրել զրկել Հայաստանին կազմակերպությունում ձայնի, ինչպես նաև կառույցի պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից։


















































Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունու...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա
Բարի ու արտակարգ դեպք Երևանում
Մոսկովյան 10 ռեստորան, որոնք քաղաքի հյուրերին գիտեն ինչով զարմացնել....
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...