Երեխաների նկատմամբ uեռական բնույթի գործողություններ կատարողների նկատմամբ օրենքը կխստացվի. նախագիծ
Առաջարկվող փոփոխությունների փաթեթն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Առաջարկվում է օրենքով արգելել քրեական պատասխանատվությունից ազատումը գործուն զղջալու կամ հաշտվելու հիմքով։
Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դատական պրակտիկայում քիչ չեն այնպիսի դեպքերը, երբ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կամ անառակաբարո արարք կատարելու համար մեղադրվող անձինք քրեական պատասխանատվությունից ազատվում են տուժողի հետ հաշտվելու կամ գործուն զղջալու հիմքերով։
«Հաշվի առնելով, որ այս հանցագործություններից տուժում են 16 տարին չլրացած երեխաները, որոնք ունեն առանձնապես անպաշտպան կարգավիճակ և մշտապես գտնվում են պետության հատուկ հոգածության ներքո, «Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում ենք արգելել քրեական պատասխանատվությունից ազատումը հաշտվելու կամ գործուն զղջալու հիմքերով այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել երեխաների սեռական ազատության կամ սեռական անձեռնմխելիության դեմ»,- նշել է նախարարի տեղակալը։
Առաջարկվում է նաև Քրեական օրենսգրքով նախատեսել նոր հոդված․ այժմ պատասխանատվություն է նախատեսված միայն մինչև 16 տարեկան անձանց սեռական ազատության կամ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարքների համար։ Մինչդեռ 16 տարին լրացած երեխայի սեռական ազատության առկայությունը չի նշանակում, թե նա կարող է ներգրավվել իր համար վտանգավոր այնպիսի գործունեության մեջ, ինչպիսին պոռնկություն է։ Նախագծում ընդգծվում է՝ պոռնկությունը վնաս է հասցնում ոչ միայն երեխայի բարոյականությանը, այլև լիարժեք զարգացմանը։
Օրենքով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել նաև պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար։


















































Մասիսում ամուսինը ձեռքերով և ոտքերով հարվшծներ է հասցրել կնոջը, փայտով հարվածել գլխին
Գեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահшցել. նախաքննությունն ավարտվել է
Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստը
Ընտանեկան բռնnւթյան դեմ Աննա Հակոբյանի նախագիծն ԱԺ-ն ընդունեց 1-ին ընթերցմամբ
Ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները կարող է սահմանափակվեն
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունու...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա
Բարի ու արտակարգ դեպք Երևանում
Մոսկովյան 10 ռեստորան, որոնք քաղաքի հյուրերին գիտեն ինչով զարմացնել....
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...