«Հոկտեմբերի 27». 30 հոգու մասին ցուցմունք, չպարզված անուններ և իշխանությունների լռությունը
«Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության թեման երեկ այսօր և վաղը մնալու է բոլոր իշխանությունների երկնամբարձ կոչերի առիթ , բայց ոչ երբեք մինչև վերջ քննելու ու հանրությանը փաստերը ներկայացնելու հնարավորություն։
Օրեր առաջ մենք ներկայացրել էինք Հոկտեմբերի 27֊ի ահաբեկչության դեպի Թուրքիա տանող հետքերի մասին։ Իսկ այսօր ներկայացնում ենք ուշագրավ փաստեր, որոնք միշտ դուրս են մնում հանրության ուշադրությունից։
Հայտնի է, որ Ազգային ժողով մուտք գործելուց առաջ Նաիրի Հունանյանը և եղբայրը ունեցել են համախոհներ, ովքեր և հոգացել են զենքի հայթայթման հարցում։
Գործի հրապարակված նյութերի համաձայն Աշոտ Կնյազյանը միջնորդել է Նաիրի Հունանյանին՝ Դերենիկ Բեջանյանի հետ զենքերի ձեռքբերման հարցում։ Բեջանյանը համաձայնել է վաճառել երեք ինքնաձիգ՝ յուրաքանչյուրը 300 դոլարով։
Կնյազյանը ի դեպ Հունանյան եղբայրներին ճանաչում էր դեռևս 1981 թվականից, Էդիկ Գրիգորյանի միջոցով։ Եվ հենց Էդիկ Գրիգորյանի դատական ցուցմունքի համաձայն՝ Կնյազյանը Դերենիկ Բեջանյանին ներկայացնելիս նշել է, որ վերջինս անհրաժեշտության դեպքում կարող է իր ջոկատի 30 անդամներին ներգրավել։
Երեսուն մարդ։ Ովքե՞ր էին նրանք։ Ի՞նչ ջոկատի մասին էր խոսքը։ Որտե՞ղ էին այդ մարդիկ, և արդյոք նրանցից որևէ մեկը մասնակցել է ահաբեկչության նախապատրաստմանը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հանրությանը ներկայացված չեն։
Եվ այստեղ առաջանում է մեկ այլ քաղաքականապես կարևոր հարց։ Եթե այդ երեսուն հոգու անունների մեջ ներկայիս իշխանության որևէ ներկայացուցչի անուն չկա, ապա ինչո՞ւ է «Հոկտեմբերի 27»-ի թեման այս իշխանությունների օրոք գրեթե դուրս մնացել հանրային քաղաքական օրակարգից։ Ինչո՞ւ չկա հետևողական հանրային խոսակցություն այն մարդկանց ինքնության, հնարավոր կապերի և գործի չբացահայտված հանգամանքների մասին։
2019 թվականի դեկտեմբերի 27-ին քրեական գործի քննությունը վերսկսվեց։ 2022 թվականին հարցաքննվեցին Նաիրի և Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը և մի շարք այլ անձինք։ 2024 թվականին Դատախազությունը հրապարակեց քննության ընթացքի վերաբերյալ տեղեկություններ։ Իսկ 2026 թվականի հոկտեմբերի 27-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն վերջին մեկ տարվա ընթացքում կատարվել են շուրջ տասը հարցաքննություններ, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր և իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ։
Ստացվում է ձևական իմիտացիայի հետևում կանգնած են ներկայիս իշխանությունների այնպիսի դեմքեր, որոնց հենց իրենց ձեռնտու չէ այդ երեսուն հոգանոց ցուցակի հրապարակումը։
Իսկ միգուցե այնտեղ հանկարծ ծանոթ անուններ լինե՞ն ...
Արմինե Մելքոնյան


















































Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունու...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա
Բարի ու արտակարգ դեպք Երևանում
Մոսկովյան 10 ռեստորան, որոնք քաղաքի հյուրերին գիտեն ինչով զարմացնել....
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...