Հայ գերիների հարցի լուծումը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման նախապայման է. Ֆրանսիայի արտաքին առևտրի լիազոր-նախարար
Չլուծված մարդասիրական հարցերը պետք է քննարկվեն երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։ Գերիների հարցի լուծումը նախապայման է, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին առևտրի և ներդրումային գրավչության հարցերով լիազոր-նախարար Նիկոլա Ֆորիսյեն՝ պատասխանելով Սենատի անդամ Մարի-Առլետ Կարլոտիի՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին հարցին: Քննարկումից կարճ տեսանյութ է հրապարակվել սոցիալական ցանցերում:
Մարսելից ընտրված սենատոր Կարլոտիին հարցը վերաբերել է բռնի տեղահանված արցախցիերին Ֆրանսիայի կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությանը և Բաքվում ապօրինի պահվող հայերի ճակատագրին:
«Այս տարվա փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանը դատապարտել է 15 հայերի, որոնցից հինգին՝ ցմահ ազատազրկման։ Մի քանի օր անց Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Amnesty International-ը դատապարտել է արդար դատաքննության երաշխիքների լուրջ խախտումները, իսկ Human Rights Watch-ը՝ բժշկական օգնության հասանելիության և ընտանիքների հետ կապի սահմանափակումները։ Ի՞նչ նախաձեռնությամբ եք հանդես գալիս եվրոպացի գործընկերների հետ, որպեսզի խաղաղության գործընթացը ներառի գերիների ազատ արձակման և տեղահանվածների ազատ ընտրության, մասնավորապես՝ վերադարձի իրավունքի ապահովման հարցերը», -հարցրել է սենտորը:
«Չլուծված մարդասիրական հարցերը պետք է քննարկվեն երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։ Մենք ողջունել ենք այս տարվա հունվարի 14-ին չորս գերիների վերադարձը Հայաստան և կոչ ենք անում ազատ արձակել կամայականորեն կալանավորված բոլոր անձանց։ Հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման հնարավորություն է ստեղծում։ Մենք խրախուսում ենք երկու կողմերին կատարել իրենց ստանձնած պարտավորությունները։ Գերիների հարցի լուծումը նախապայման է»,- ի պատասխան հայտարարել է նախարար Ֆորիսյեն։
Նա նաև ավելացրել է, որ Ֆրանսիան հստակ դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում և ափսոսանք հայտնել տարածաշրջանի հայ բնակչության գրեթե ամբողջական հեռանալու կապակցությամբ։
«Մենք ամենամեծ մարդասիրական աջակցությունն ենք ցուցաբերել տեղահանվածների ընդունման հարցում։ Հատկացվող միջոցները կհարմարեցվեն առկա կարիքներին՝ մարդասիրական և արդյունավետ աջակցություն ապահովելու նպատակով։ Ֆրանսիան կարևորում է Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ին սահմանած ժամանակավոր միջոցների կատարումը։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց բնակության վայրեր, պետք է հնարավորություն ունենան դա անել ազատ և անվտանգ պայմաններում»,-ավելացրել է նախարարը:


















































Ամեն ինչ չեմ կարող այս ամբիոնից ասել, այլ երկրների անուններ պետք է տամ, նրանց վատ դրության մեջ դնեմ. նախարարը՝ գերիներին վերադարձնելու աշխատանքների մասին
Վեհափառը կարևորել է «Save Armenia»-ի գործունեությունը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման նպատակով գործադրվող ջանքերի համար
Նրանք, ովքեր uպառնում էին մեզ տանկերով գալ և oկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը
ՀՀ-ում սպասում են hակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Փաշինյան
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունու...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա
Բարի ու արտակարգ դեպք Երևանում
Մոսկովյան 10 ռեստորան, որոնք քաղաքի հյուրերին գիտեն ինչով զարմացնել....
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...