Պաշտոնից զրկվելուց հետո Արմեն Գրիգորյանի աչքերը բացվե՞ցին
Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոնը կորցնելուց հետո կարծես սկսել է նկատել այն վտանգները, որոնց մասին տարիներ շարունակ կախված էին Հայաստանի գլխին։
Արմատներով Արցախցի Արմեն Գրիգորյանի համար անգամ սեփական հայրենիքը կորցնելը չբացեց աչքերը, բայց պաշտոնը կորցնելուց հետո քաղաքական տեսողությունը կտրուկ լավացավ։ Նոյեմբերի 11-ին հրապարակած հոդվածում նա քննադատում է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու քաղաքականությունը՝ նշելով, որ այն կարող է խորացնել Ռուսաստանի հետ հակասությունները, սահմանափակել Հայաստանի արտաքին քաղաքական ճկունությունը և խնդիրներ ստեղծել Իրանի հետ հարաբերություններում։ Բայց մի կարևոր հարց կա․ որտե՞ղ էր այս քննադատական մտածողությունը, երբ Գրիգորյանն ինքը տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի իշխանության առանցքային դեմքերից էր և մասնակցում էր այդ քաղաքականության իրականացմանը։ Երբ պաշտոն ուներ, լռո՞ւմ էր, իսկ պաշտոնը կորցնելուց հետո՞ հանկարծ հասկացավ, թե ինչ վտանգների առաջ է կանգնած Հայաստանը։ Քաղաքական գնահատական տալը հեշտ է։ Բայց սեփական պատասխանատվության մասին խոսելն արդեն բոլորովին այլ բան է։
Եվ հնարավոր ևս մեկ տարբերակ է գլուխ բարձրացնում։ Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը նոր ընդդիմության կարիք ունի, հավանաբար նկատի ունենալով իրենց հարմար։ Ու հավանաբար այդ ճակատն է ձևավորում Արմեն Գրիգորյանը։
Արմինե Մելքոնյան


















































Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունու...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա
Բարի ու արտակարգ դեպք Երևանում
Մոսկովյան 10 ռեստորան, որոնք քաղաքի հյուրերին գիտեն ինչով զարմացնել....
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...