Համբարձում Մաթևոսյանը պետբյուջեի հաշվին Նյու Յորքի հյուրանոցում 12,5 հազար դոլարով համար է վարձել. Factor.am
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի՝ Նյու Յորքի հյուրանոցում մեկշաբաթյա կեցությունն արժեցել է 4 մլն 543 հազար դրամ։ Այս մասին Factor.am-ը տեղեկացել է նախարարությունների միջև գումարի փոխանցումն ապահովող փաստաթղթերի ուսումնասիրությունից։
Մաթևոսյանը Նիկոլ Փաշինյանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 19-ի՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցի պատվիրակության կազմում է եղել։ Նախարարը սեպտեմբերի 20-26-ը մնացել է «Millennium Hilton New York One UN Plaza» հյուրանոցում։
Հյուրանոցային ծախսը նախապես և մեկ ընդհանրական փոխանցմամբ վճարել է Արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունը։
Այժմ առաջարկվում է Շրջակա միջավայրի նախարարության՝ արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցներից 4 մլն 543 հազար 100 դրամը փոխանցել պետական արարողակարգի ծառայությանը՝ կատարված ծախսը փոխհատուցելու նպատակով։


















































Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահ
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունու...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա
Բարի ու արտակարգ դեպք Երևանում
Մոսկովյան 10 ռեստորան, որոնք քաղաքի հյուրերին գիտեն ինչով զարմացնել....
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...