Բուհական գրաքննություն. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Նախորդ ամիս ԿԳՄՍ նախարար, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը Մանկավարժական համալսարանում կայացած գիտական խորհրդի արտահերթ նիստում ներկայացրեց համալսարանի ռեկտորի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանին` իր ընկերուհուն եւ նախկին տեղակալին, որին նոր կառավարության ձեւավորման շրջանում Նիկոլ Փաշինյանը չնշանակեց փոխնախարար։
Հիշեցնենք, որ բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը դրանից առաջ նշանակվել էր Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ, սակայն կատարում է նախագահի պարտականությունները։ Մանկավարժականի մեր աղբյուրի խոսքով` նորանշանակ ռեկտոր Սվաջյանն արդեն իսկ գործի է անցել: Նա, կարելի է ասել, ընդօրինակում է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին, փորձում է ահուսարսափի մեջ պահել ընդդիմադիր դասախոսներին, վախի մթնոլորտ տարածել, որ իր բուհում աշխատող ոչ մի դասախոս չհամարձակվի հակաիշխանական հայացքներ ունենալ եւ ուսանողներին ինչ-որ բան փոխանցել: Մեր աղբյուրն ասաց, որ Սվաջյանը հանձնարարել է ուսումնասիրել նաեւ դասախոսների ֆեյսբուքյան էջերը եւ իշխանության դեմ գրառումներ, մեկնաբանություններ հայտնաբերելու պարագայում տեղեկացնել իրեն»:


















































«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի՝ Ջենիֆեր Լոպեսի համերգից խնայված գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել
ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի
Աշակերտուհուն հարվածած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելուց զրկելու իրավական գործընթաց կձեռնարկվի. ԿԳՄՍՆ
Ինչու ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը․ «Հրապարակ»
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունու...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա
Բարի ու արտակարգ դեպք Երևանում
Մոսկովյան 10 ռեստորան, որոնք քաղաքի հյուրերին գիտեն ինչով զարմացնել....
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...