Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել «Հանրապետական» մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության վերաբերյալ շրջանառվող լուրերի վերաբերյալ։
Հայտարարությունը մերկայացնում ենք ստորև.
«Հարգելի՛ երկրպագուներ,
Ի պատասխան՝ «Հանրապետական» մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության վերաբերյալ շրջանառվող լուրերի՝ ՀՖՖ-ն հայտնում է հետևյալը.
Հեռարձակման կենտրոնացված համակարգին անցնելուց հետո՝ արդեն ավելի քան 10 տարի, Հայաստանում ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի նկարահանումներն իրականացնում է բացառապես ՈՒԵՖԱ-ն։
Միջազգային կառույցը Հայաստան է գործուղում տարբեր ազգությունների մասնագետների, այդ թվում՝ թուրք նկարահանողների։ ՀՖՖ-ն որևէ ազդեցություն չունի ՈՒԵՖԱ-ի կողմից աշխատակիցների ընտրության գործընթացի վրա։
Հարկ է ընդգծել, որ Հայաստանի ազգային հավաքականի՝ Ազգերի լիգայի ընթացիկ մրցափուլի հանդիպումների, ինչպես նաև «Արարատ-Արմենիայի»՝ Եվրոպա լիգայի խմբային փուլի հանդիպումների նկարահանումներն իրականացնում են նույն աշխատակիցները։
ՀՖՖ-ն վերահաստատում է, որ տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, և աշխատակիցների ընտրության հարցում ֆեդերացիան որևէ դերակատարում չունի»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ։


















































Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է
Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին
Տարակուսանքով ենք ընկալել «իվանների» հիշատակումը. ՌԴ դեսպանատան հայտարարությունը
Դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել քաղաքական, սոցիալական, տնտեսական և իրավական լրջագույն խնդիրների. հայտարարություն
Իսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը. Փաշինյան
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունու...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա
Բարի ու արտակարգ դեպք Երևանում
Մոսկովյան 10 ռեստորան, որոնք քաղաքի հյուրերին գիտեն ինչով զարմացնել....
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...