Ես բարեգործություն անում եմ լուռ, չեմ սիրում խոսել այդ մասին․ բարերար Լիլիթ Կարապետյանն արժանացել է «Ռուսաստանի ժողովուրդների ասամբլեա»-ի շնորհակալագրին
«Կյանքը շարժման մեջ» բարեգործական հիմնադրամի խորհրդի պատվավոր անդամ, ռուսաստանաբնակ բարերար, գործարար Լիլիթ Կարապետյանն արժանացել է «Ռուսաստանի ժողովուրդների ասամբլեա» համառուսաստանյան հասարակական-պետական կազմակերպության շնորհակալագրին՝ պետական-ազգային քաղաքականության իրականացման գործում անձնական ներդրման, Ռուսաստանի ժողովուրդների միջև կապերի ամրապնդման և միջէթնիկական ներդաշնակության ապահովման համար։ Այս մասին ArmRus.info լրատվական գործակալությանն ասաց Լիլիթ Կարապետյանը։
«Ես բարեգործական գործունեություն ծավալում եմ նվազագույնը 15 տարի։ Բարեգործություն անում եմ լուռ, սովորաբար չեմ սիրում դրա մասին խոսել, բայց մարդիկ իմանում են տարբեր աղբյուրներից»,-համեստորեն նշում է մեր զրուցակիցը։
Նրա մրցանակներն ու շնորհակալագրերը բազմաթիվ են, դրանք բարարարը ստացել է իր գործունեության համար, զբաղվում է բարեգործությամբ հիմնականում Ռուսաստանում, բայց ոչ միայն այդ երկրում։
«Մեր ֆոնդը զբաղվում է հիմնականում հաշմանդամություն ունեցող երեխաների պրոթեզավորմամբ, այն երեխաներով, որ ընտանիք կամ տուն չունեն: Մենք խթանում ենք նրանց զարգացումը և ստեղծում ենք պայմաններ, որոնք թույլ են տալիս ապրել լիարժեք կյանքով, այլ ոչ թե որպես սահմանափակ կարողություններ ունեցող մարդիկ»,-պատմում է գործարարը։
Լիլիթ Կարապետյանը պատմում է, որ ֆոնդի շահառու երեխաներն ակտիվ կյանքով են ապրում, մասնակցում են մարաթոնների, զբաղվում են սպորտով, բարձրանում են լեռներ, ինչպեսիք են Էլբրուսը, Արարատը:
«Ոմանք նույնիսկ դարձել են աշխարհի չեմպիոններ, անվասայլակով պարում են: Ունենք կիբերթիմ, ունենք նորաձևության ցուցադրությունների մասնակցող երեխաներ»,-նշում է բարերարը:
Մասնագիտությամբ ինժեներ բարերարը զբաղվում է անշարժ գույքի բիզնեսով, մասնակցում է տարբեր բարեգործական միջոցառումների, որոնց մասին նախընտրում է համեստորեն լռել։


















































Պատասխանատուները չեն խուսափելու օրենքով սահմանված պատժից. Կարապետյան
44-օրյա պատերազմից հետո դեռ հնարավոր էր պահպանել Արցախը. Սամվել Կարապետյան
Ո՞վ է մեզ բերել 3 պատերազմ, 3 պարտություն, եռապատերազմի կուսակցությունը. Նարեկ Կարապետյան
Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն
Բոլորով պայքարելու ենք ալիևյան սահմանադրության դեմ․ Նարեկ Կարապետյան
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունու...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա
Բարի ու արտակարգ դեպք Երևանում
Մոսկովյան 10 ռեստորան, որոնք քաղաքի հյուրերին գիտեն ինչով զարմացնել....
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...