44-օրյա պատերազմից հետո դեռ հնարավոր էր պահպանել Արցախը. Սամվել Կարապետյան
Նոյեմբերի 9-ը յուրաքանչյուր հայի համար մեր նորագույն պատմության ամենածանր օրերից է։ Օր, որը հիշեցնում է, թե ինչպես մի ամբողջ ազգ 44 օր աննահանջ պայքարեց հանուն հայրենիքի, սակայն այդ ողջ ընթացքում երկրի ղեկավարների ճակատագրական սխալների հետևանքով կանգնեց ծանրագույն կորուստների ու պարտության առաջ, այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Այսօր՝ վեց տարի անց, մենք շարունակում ենք կրել այդ սխալների հետևանքները։
Ես նախկինում էլ ասել եմ՝ անգամ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը դեռ ուներ բանակցային դիրքեր, որոնց ճիշտ օգտագործման դեպքում հնարավոր էր պահպանել Արցախը, չունենալ գերիներ Բաքվի բանտերում և չկորցնել Հայաստանի տարածաշրջանային կշիռը։
Սակայն այդ հնարավորությունները մսխվեցին։ Եվ այսօր Ադրբեջանը շարունակում է պայմաններ թելադրել Հայաստանին՝ ընդհուպ միջամտելով Հայաստանի ներքին գործերին և պահանջելով փոխել մեր Սահմանադրությունը։
Սա այն քաղաքականության հետևանքն է, որով պետական շահի հետևողական պաշտպանությունը փոխարինվել է միակողմանի զիջումներով։
Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է ազգային համախմբում։ Անկախ նրանից՝ մենք բանտում ենք, Ազգային ժողովում, թե Հայաստանի ցանկացած անկյունում, մեր պայքարը չի կասեցվելու և մնում է նույնը՝ հանուն անկախ Հայաստանի, ազգային արժանապատվության և գալիք սերունդների անվտանգ ապագայի։
Դա են մեզանից պահանջում Եռաբլուրում ձայնարկող եռագույնները և գալիք սերունդների հանդեպ մեր պատասխանատվությունը։
Հավերժ փա՛ռք մեր հերոսներին։ Խունկ և խոնարհում նրանց անմահ հիշատակին»։


















































Բոլորով պայքարելու ենք ալիևյան սահմանադրության դեմ․ Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստանի» հետ շանտաժի լեզվով և ճնշումներով հարաբերվելը որևէ արդյունք չի տալու. Վարդևանյան
Սամվել Կարապետյանի մեղադրանքը մեկն է՝ Հայաստանում հակառակորդի սահմանադրությանը դեմ գնալ․ Նարեկ Կարապետյան
Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...