Գյումրիում 29-ամյա տղամարդը թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալվել է․ կալանավորվել է նաև նրան թմրանյութ իրացրած անձը
Գյումրիում 29-ամյա տղամարդը թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալվել է․ կալանավորվել է նաև նրան թմրանյութ իրացրած անձը, հայտնել են ՆԳՆ-ից:
«Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրիի բնակիչ 29-ամյա մի տղամարդ ձեռք է բերել թմրամիջոցով փաթեթներ, որոնք պատրաստվում է իրացնել՝ տեղադրելով Գյումրիի տարբեր վայրերում:
Հետագա միջոցառումներով տեղեկությունը հաստատվել է։ Պարզվել է նաև թմրանյութն իրացրած անձի ինքնությունը։
Հոկտեմբերի 28-ի ցերեկը, երբ 29-ամյա գյումրեցին փաթեթներ էր տեղադրում Գորկու անվան զբոսայգում, ոստիկանները նրան ձերբակալել և տեղափոխել են վարչություն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթաթված 28 փաթեթ՝ մոտ 52 գրամ ընդհանուր քաշով։
Տղամարդը հայտնել է, որ «Շոկո» տեսակի թմրանյութով փաթեթները ձեռք է բերել ժամեր առաջ՝ տելեգրամյան ալիքի միջոցով իրացնելու նպատակով։
Քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են նաև արդեն տեղադրված երեք փաթեթները։ Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։
Շարունակելով միջոցառումները՝ Շիրակի քրեական ոստիկանները ձերբակալել են նաև նրան թմրանյութ իրացրած համաքաղաքացուն, որի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:


















































Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել․ Շիրակի քննչական վարչությունում քննվում է աղջնակի մահվան հանգամանքները
Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի` Գյումրու ցանցի պետ
Գյումրու դպրոցականները` WRO Եվրոպայի բաց առաջնության հաղթող
Գյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը, Գյումրին պետք է օրեցօր շենանա ու զարգանա. «Ուժեղ Հայաստան»
Սողոմոն Թեհլիրյանի՝ աղմուկ բարձրացրած արձանի քանդակագործին շնորհվեց Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում. Aravot.am
Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...