TRIPP․ Հայաստանի համար բացվող ճանապարհ, թե՞ տարածաշրջանային նոր խաղի գին
Նոյեմբերի 7-ին Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարեցին TRIPP նախագծի առաջմղման նպատակով եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի աշխատանքի մեկնարկի մասին։ Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանարանը, Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը և Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։
Կողմերը պայմանավորվել են ստեղծել առաջին երկու աշխատանքային խմբերը, որոնք զբաղվելու են տրանսպորտային հաղորդակցությունների և էլեկտրաէներգիայի փոխանցման հարցերով։ Հայտարարության մեջ նաև վերահաստատվել է TRIPP-ի բոլոր բաղադրիչներն արագ գործարկելու պատրաստակամությունը։ Այս հայտարարությունը կարևոր է ոչ միայն իր բովանդակությամբ, այլև քաղաքական ենթատեքստով։ TRIPP նախագիծը, որն ի սկզբանե ներկայացվում էր որպես տարածաշրջանային ապաշրջափակման և տնտեսական համագործակցության ծրագիր, աստիճանաբար անցնում է գործնական իրականացման փուլ։
Բայց այստեղ մի քանի հարց կա, որոնց իշխանությունը հստակ պատասխան չի տվել։
Ո՞վ է որոշելու այդ ճանապարհի շահագործման պայմանները։ Ո՞վ է վերահսկելու ենթակառուցվածքները։ Որքա՞ն է լինելու Հայաստանի իրական տնտեսական օգուտը, և ի՞նչ երաշխիքներ կան, որ երկրի ինքնիշխանությունը որևէ կերպ չի սահմանափակվելու։ Այն ողորմություն նետվող 24%֊ից այն կողմ սեփական տարածքը ինչքանո՞վ է մնալու Հայաստանինը։
Առավել ուշագրավ է այն, որ գործընթացն առաջ է գնում ԱՄՆ-ի և Ադրբեջանի անմիջական մասնակցությամբ, մինչդեռ հայ-ադրբեջանական հարաբերություններում շարունակում են մնալ չլուծված բազմաթիվ հիմնարար խնդիրներ։
Ադրբեջանը հետևողականորեն առաջ է տանում իր տարածաշրջանային օրակարգը, Թուրքիան ունի իր ռազմավարական շահերը, ԱՄՆ-ը փորձում է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում։ Իսկ Հայաստանի իշխանությունը կարծես բավարարվում է տնտեսական հնարավորությունների մասին հայտարարություններով, առանց հասարակությանը ներկայացնելու ամբողջական քաղաքական հաշվարկը։
Պետք է հասկանալ մի պարզ բան․ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը կարող է իսկապես տնտեսական հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար։ Բայց դա ինքնաբերաբար չի նշանակում, որ Հայաստանը դառնում է այդ գործընթացի գլխավոր շահառուն։
Իշխանությունը պարտավոր է հրապարակային պատասխանել, թե ի՞նչ է ստանալու Հայաստանը, ինչ պարտավորություններ է ստանձնելու և ինչ երաշխիքներ ունի, որ այս նախագիծը չի վերածվի արտաքին ուժերի աշխարհաքաղաքական շահերի սպասարկման մեխանիզմի։
Ճանապարհ ունենալը դեռ հաղթանակ չէ։ Հաղթանակ է այն դեպքում, երբ դու ես որոշում դրա պայմանները, վերահսկում քո տարածքը և ապահովում սեփական երկրի շահերը։
Հայաստանը չպետք է դառնա մի ճանապարհ, որով անցնում են ուրիշների շահերը շրջանցելով հայկական պետականության շահերը։
Արմինե Մելքոնյան


















































Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...