Ընտրովի հետապնդումների աճող միտում ու ժողովրդավարության հետընթաց. DW-ն անդրադարձել է Արթուր Դանիելյանի կալանավորմանը
Ընտրովի հետապնդումների աճող միտում ու ժողովրդավարության հետընթաց: Գերմանական Deutsche Welle -ն անդրադարձել է հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Դանիելյանի կալանավորմանը:
«Հոկտեմբերի սկզբին ձերբակալվեց Հայաստանի ընդդիմադիր «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատող ֆեյսբուքյան գրառման պատճառով։ Այս միջադեպը վկայում է ակտիվացող միտման մասին. վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունները մեղադրանքներ են առաջադրել ընդդիմադիր մի շարք գործիչների՝ հիմնականում հիմնվելով սոցիալական ցանցերում նրանց ծավալած գործունեության վրա։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները զգուշացնում են, որ նման ընտրովի արդարադատությունը վկայում է ժողովրդավարական հետընթացի ուղղությամբ տեղի ունեցող մտահոգիչ շրջադարձի մասին։ Դանիելյանի ձերբակալության հիմքը ֆեյսբուքյան գրառումներն էին, որոնցում նա քննադատում էր թե՛ Փաշինյանին, թե՛ երկրի անվտանգության ծառայություններին: Վեճի առարկաներից մեկը վերաբերում է Փաշինյանի՝ հնարավոր գերիների փոխանակման վերաբերյալ դիրքորոշմանը»,-գրում է պարբերականը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը բացառել էր Շաքիում 39-ամյա Անիի տուն ներխուժած, կնոջն ու երեխաներին վնասվածքներ պատճառած ադրբեջանցի զինվորի փոխանակումը Բաքվի բանտում պահվող գերիների հետ։
Դանիելյանը, արձագանքելով այդ հայտարարությանը, գրել էր. «Վիժվածքը էսօր ասել ա՝ «Եթե ասենք՝ գերիներից մեկին տվեք, որ ձեր զինվորին տանք, վաղը կարող է մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու»: Թարգմանեմ վիժվածքերենից՝ «եթե դիվերսիոն զբոսաշրջիկներին չտանք ստիպված մեր զինվորներին պիտի տանք, որ հետո փոխանակենք, է հենա միանգամից տանք էլի... եղածը մի ինվալիդ դարձած կնիկ չի՞...»։
«Ընտրովի հետապնդումների աճո՞ղ միտում»,-գրում է պարբերականն ու նշում, ավելի քան տասնյակ հայկական քաղաքացիական հասարակության կազմակերպություններ դատապարտել են «Ադեկվադ» կուսակցության առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդումը՝ այն անվանելով «ակնհայտորեն անօրինական, անհամաչափ և քաղաքական դրդապատճառներով»։
DW-ն հիշեցնում է՝ մի քանի այլ քրեական գործեր են հարուցվել իշխող իշխանությանը կամ Փաշինյանին քննադատող ակտիվիստների դեմ։
Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ակտիվիստ Արթուր Օսիպյանը ձերբակալվել էր Փաշինյանի հետ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նրա քաղաքականության շուրջ բանավեճից հետո։
Դեպքից հետո դատախազները մեղադրանք են առաջադրել Օսիպյանին հասարակական կարգը խախտելու և իշխող կուսակցության քարոզարշավը խոչընդոտելու համար։ Նրան նաև մեղադրանք է առաջադրվել մարտ ամսին սոցիալական ցանցերում Փաշինյանի դեմ բռնություն հրահրելու համար։
Արդյո՞ք խոսքի ազատությունը վտանգված է Հայաստանում
2020 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի քրեական օրենսգրքում ավելացվեց 226.2 հոդվածը, որը պատիժ է նախատեսում բռնության հրապարակային կոչերի, ինչպես նաև բռնության հրապարակային արդարացման կամ խրախուսման համար։
Քաղաքացիական հասարակության կողմից ուժեղ վրդովմունքից հետո այս հանցագործությունները հետագայում ապաքրեականացվեցին։ Freedom House-ի 2025 թվականի զեկույցի համաձայն՝ «2020 թվականի քրեական օրենսգրքի փոփոխությամբ բռնության հրահրման վերաբերյալ դատական գործերի գրեթե 95 տոկոսը վերաբերում է վարչապետ Փաշինյանի և նրա կողմնակիցների դեմ ենթադրյալ սպառնալիքներին, մինչդեռ իշխող կուսակցության անդամների կողմից հնարավոր արգելված հայտարարությունները, ըստ երևույթին, նույն ուսումնասիրության չեն ենթարկվել»։
Նրանց զեկույցները փաստագրել են, թե ինչպես են կառավարամետ բլոգերները և ազդեցիկ սոցիալական ցանցերի օգտատերերը օգտագործել իրենց հարթակները՝ տեղահանված ղարաբաղցի հայերի նկատմամբ թշնամական հռետորաբանություն ուղղելու համար՝ նրանց պիտակավորելով նսեմացնող արտահայտություններով։ Չնայած այս արդյունքներին՝ Հայաստանի իրավապահ մարմինները մեծ մասամբ ձեռնպահ են մնացել այս ակտիվիստների դեմ քրեական հետապնդում իրականացնելուց։
Ինչո՞ւ ԵՄ-ն չի արձագանքում
Չնայած ԵՄ-ի հետ կապերն ամրապնդելու Հայաստանի ջանքերին՝ Բրյուսելը հստակ արձագանք չի տվել ընդդիմադիր ձայների լռեցմանը, DW-ին հայտնել են Երևանում գտնվող դիտորդները։
«ԵՄ-ն, ըստ էության, որդեգրել է շատ պրագմատիկ և աշխարհաքաղաքական նկատառումներով թելադրված մոտեցում»,-ասել է քաղաքական վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը։
«Հաշվի առնելով տարածաշրջանային տարբեր զարգացումները, այդ թվում՝ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները, Հայաստանն այժմ դարձել է ԵՄ-ի հիմնական գործընկերը տարածաշրջանում։ Եվ քանի որ Փաշինյանին այլընտրանք հանդիսացող ուժը ռուսամետ ընդդիմությունն է, ապա, ի վերջո, այս քրեական գործերի առնչությամբ որևէ լուրջ արձագանք չկա»,-հավելել է նա։


















































ՔՊ-ն օրակարգ ունի, անկախ նրանից, թե դա իրենց օրակարգն է, թե` Ադրբեջանի. Դանիելյան
Արթուր Ալեքսանյանը ևս 2 տարի կլինի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան
Լևոն Քոչարյանի օգնականի մուտքն ԱԺ արգելափակվել է․ նա պնդում է՝ պատճառը Վահագն Ալեքսանյանի հետ միջադեպն է
ՕԵԿ-ի հիմնադիր Արթուր Բաղդասարյանի անշարժ, շարժական գույքը և գումարները արգելանքի տակ են. ՀԿԱԾ
Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...