Բեռլինում տղամարդը Ռայխստագի դիմաց անարգել է Գերմանիայի դրոշը՝ այն փոխարինելով Պաղեստինի դրոշով
Բեռլինում՝ Ռայխստագի շենքի դիմաց, 22-ամյա տղամարդը բարձրացել է դրոշաձողի վրա, իջեցրել Գերմանիայի պետական դրոշը և դրա փոխարեն բարձրացրել Պաղեստինի դրոշը։ Այս մասին հայտնում է գերմանական BILD պարբերականը։
Աղբյուրի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ ժամը 11։15-ի սահմաններում։ Գերմանիայի դրոշը, որի մակերեսը 60 քառակուսի մետր է, տղամարդը իջեցրել և նետել է գետնին։ Խոսքը Գերմանիայի վերամիավորման խորհրդանիշ համարվող «Միասնության դրոշի» մասին է, որը տեղադրված է 28,5 մետր բարձրությամբ հուշարձանային դրոշաձողի վրա։
Ըստ աղբյուրի, միջադեպին մասնակցել են նաև 20 և 32 տարեկան երկու տղամարդ, որոնք նկարահանել են կատարվածը։ Երեքն էլ բերման են ենթարկվել։ Հիմնական կասկածյալը հայտնել է, որ գործել է Պաղեստինին համերաշխություն հայտնելու նպատակով։
Հավելենք, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել պետության և նրա խորհրդանիշների անարգման, հավաքների անցկացման կանոնների խախտման և ապօրինի մուտքի կասկածանքով։ Միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է պաղեստինամետ «Peacefully against genocide» խումբը։


















































Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին
Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...